Լուսիկ Քոշեան
Լուսիկ Քոշեան |
---|
Լուսիկ Գէորգի Քոշեան (2 Ապրիլ 1921, Պաքու, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն - 26 Հոկտեմբեր 1984, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտուհի (1961)։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Պաքուի մէջ: 1938-1961 թթ. եղած է հայկական ժողովրդական երգի-պարի համոյթի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի: Կատարողական վարպետութիւնը ձեւաւորուեր է համոյթի մէջ՝ Թաթուլ Ալթունեանի, Իլիա Արպատովի, Է. Մանուկեանի ղեկավարութեամբ: Իր կատարմամբ լայն ճանաչում գտած են «Բինկիոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնեակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահէնի երգերը։ Հանդէս եկած է ԽՍՀՄ քաղաքներու ինչպէս նաեւ արտերկիրներու մէջ։ Պարգեւատրուած է Պատուոյ շքանշանով։[1] 1961 թուականին արժանացեր է ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտուհիի կոչմանը։ Մահացեր է Երեւանի մէջ[2]:
Երգեր՝ Լուսիկ Քոշեանի կատարումներէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մաշինեն եկաւ (Արի մի գնա)
- Ես պուճուր եմ
- Երկու քոյր ենք - Լուսիկ Քոշեան (Թաթուլ Ալթունեանի երգի եւ պարի անսամպլ համոյթ)
- Խռոված էր (Այսօր ես իմ եարին տեսայ) -
- Բինկիոլ -
- Ջաղացս պատիկ-պատիկ -
- Օսաննա - Լուսիկ Քոշեան եւ Հովհաննէս Պատալեան
- Տղա ջան ջուրն անցուր -
- Նուպար, Նուպար -
- Հարս եմ գնում -
- Շարմաղ աղջիկ - Լուսիկ Քոշեան եւ Վաղարշակ Մամիկոնեան
- Թաք տանէին -
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «ԼՈՒՍԻԿ ՔՈՇԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-07-21-ին։ արտագրուած է՝ 2020-07-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ Լուսիկ Քոշեանի երգերը
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Articles with hCards
- Infobox musical artist with missing or invalid Background field
- 2 Ապրիլի ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Պաքու ծնածներ
- 26 Հոկտեմբերի մահեր
- 1984 մահեր
- Երեւան մահացածներ
- 2 Ապրիլ ծնածներ
- 26 Հոկտեմբեր մահեր
- Պաքու քաղաք ծնածներ
- Երեւան քաղաք մահացածներ
- ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտներ
- Խորհրդային երգչուհիներ