Լուսիա Միքարելլի
| Լուսիա Միքարելլի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 9 Յուլիս 1983 |
| Ծննդավայր | Նիւ Եորք |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ճուլիարտ Վարժարան և Մանհեթենի երաժշտական դպրոց? |
| Մասնագիտութիւն | Դերասան, ջութակահար |
| Կայքէջ | luciamicarelli.com(անգլերէն) |
Լուսիա Միքարելլի (իտալ.՝ Lucia Micarelli, ծնած՝ 9 Յուլիս 1983, Նիւ Եորք), ան ամերիկացի ջութակահար եւ դերասանուհի է: Ճանչցուած է իր մասնակցութեամբ դասական ռոք խումբի մը մէջ եւ իր Աննի Թալարիքօ դերակատարութեամբ Treme-ի մէջ, որ հեռատեսիլի ցուցադրութիւն մըն է:[1][2][3]
Կենսագրւթիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Նիւ Եորք, Իտալական եւ Քորէական ազգութենէ: Ան ջութակ սկսած է նուագել 3 տարեկանին, իսկ 6 տարեկանին ունեցած իր առաջին համերգը: Ապա սկսած է յաճախել Ճուլիարտի եւ Մանհաթընի երաժշտական դպրոցը:
Երաժշտական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2005 թուականին, ան հրապարակեց իր առաջին ալպոմը՝ Music From A Farther Room: Այս ալպոմը կը պարունակէ դասական եւ փոփ երգեր: 2005 թուականի Նոյեմբերին, շրջապտոյտ մը կատարեց Միացեալ նահանգներ, համերգներով ելոյթ ունենալու: 2009 թուականի Յուլիսին, կրկին շրջապտոյտ մը կը կատարէ, սակայն կը վիրաւորէ իր ձախ ձեռքը եւ չի կրնար նուագել: Քանի մը գործողութիւններէ ետք, ան կը միանայ իր ջութակին[1]:
Դերասանական ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուսիա Աննի Թալարիքօ դերը կատարեց Treme-ի հեռատեսիլի ցուցադրութեան մէջ:
Ալպոմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Music from a Farther Room (2004)
- Interlude (2006)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Soller Kurt։ «Lucia Micarelli: The Woman Who Makes Treme Worth Watching»։ 16 April 2010։ esquire.com։ արտագրուած է՝ 5 July 2011
- ↑ HBO։ «Annie of Treme»։ արտագրուած է՝ May 2, 2010
- ↑ HBO։ «Lucia Micarelli on Treme»։ արտագրուած է՝ May 2, 2010