Լուիզ Նալպանտեան
| Լուիզ Նալպանտեան անգլերէն՝ Louise Nalbandian | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | սեպտեմբեր 12, 1926 |
| Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո |
| Մահացած է | դեկտեմբերի 2, 1974 |
| Մահուան վայր | Նյումեն, Դուգլաս շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
| Քաղաքացիութիւն | ԱՄՆ |
| Ազգութիւն | ամերիկահայ |
| Ուսումնավայր | Սան Ֆրանցիսկոյի համալսարան? և Սթենֆորտի Համալսարան |
| Մասնագիտութիւն | պատմաբան |
| Աշխատավայր | Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո?[1] |
Լուիզ Նալպանտեան (12 Սեպտեմբեր 1926[1], Սան Ֆրանսիսքօ, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] - 2 Դեկտեմբեր 1974[1], Նյումեն, Դուգլաս շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), ամերիկահայ պատմաբան[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լուիզ Նալպանտեան ծնած է ԱՄՆ: 1959-իՆ Սթանֆորտ համալսարանէն կը ստանայ Դոկտոր Փիլիսոփայութեան Պատմական Գիտութիւններու գիտական աստիճանը: Ապա՝ որպէս դասախօս կը պաշտօնավարէ Քալիֆորնիոյ Լոս Անճելըսի Համալսարանին մէջ, դասաւանդելով հայագիտական առարկաներ, ուր նաեւ կր կազմակերպէ Հայագիտական Ուսմանց ծրագիր մը: 1964-էն սկսեալ մինչեւ ինքնաշարժի արկածով իր կանխահաս մահը, Լ. Նալպանաեան կը դասախօսէ Ֆրեզնոյի Քալիֆորնիոյ Պետական Համալսարանին մէջ, ուր միաժամանակ կը վարէ Հայագիտական Ուսմանց Ամպիոնը, որուն կազմակերպման մէջ մեծ դեր կը խաղայ ան:
ՈրպԷս պատմաբան, Դոկտ. Լ. Նալպանտեան իր ուշադրութիւնը կը կեդրոնացնէ հայ ժողովուրդի նոր շրջանի պատմութեան վրայ։ 1963-ին անգլերէն լեզուով կը հրատարակ է ՀԱՅ ՑԵՂЦՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ, որ կը վերահրատարակուի 1967-ին: Վերջին տարիներուն ան լծուած է պատրաստութեան նոր աշխատասիրութեան մը՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ, ԾՆՈՒՆԴ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ (1887-1907)։
Լուիզ ՆալպաՆտեան կը մահանայ 1974-ի Դեկտեմբեր 2—ին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 150.
- ↑ «Social Democrat Hunchakian Party»։ www.hunchak.org.au (անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ փետրվարի 16-ին։ արտագրուած է՝ 2016 թ․ սեպտեմբերի 12
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկազեան Հայագիտական Հանդէս, Հատոր Ե., Պէյրութ, 1974, էջ 281։
| Այս յօդուածի կամ անոր մէջ որոշակի յատուածի սկզբանական տարբերակը վերցուած է «Հայկական Հարց» Հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
