Լինտոսի Աքրոփոլիս (Ռոտոս)
Հնագիտական վայր | |
---|---|
Լինտոսի Աքրոփոլիս | |
Ακρόπολη της Λίνδου | |
Լինտոսի Աքրոփոլիս | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Ռոտոս (կղզի) |
Լինտոսի Աքրոփոլիս (յուն․՝ Ακρόπολη της Λίνδου), Ռոտոս, Յունաստան․ հանրածանօթ հնագիտական վայրը կը գտնուի 116 մ․ բարձրութեամբ դարվար ժայռի մը վրայ եւ կ՛ իշխէ Լինտոս հնամենի բնակավայրին վրայ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լինտոս բնակուած է նախապատմական շրջանէն եւ ունի հարուստ պատմութիւն։ Համաշխարհային համբաւի արժանացած է «Լինտոսի Աքրոփոլիս» հնագիտական վայրը։
Հնադարին, Լինտոսի Աքրոփոլիսի պաշտամունքի գլխաւոր վայրը Աթինա Լինտիա* տաճարը եղած է։ Ըստ յունական դիցաբանութեան երբ Տանաոս (Եգիպտոսի եւ Լիպիոյ թագաւորին տղան) իր աղջիկներուն հետ Եգիպտոսէն կը մեկնի, Լինտոս կը հասնի։ Բնակիչները զայն ուրախութեամբ կը դիմաւորեն։ Ան, Արղոս (Պելոպոնեսի հնամենի քաղաք) չմեկնած կը կառուցէ Լինտիա Աթինա աստուածուհիին տաճարը։ Պատմական վկայութիւններ կը յիշատակեն թէ Ք․Ա․ 6-րդ դարուն Լինտոսի բռնակալը՝ Քլէովուլոս (հնադարի եօթը գիտուններէն մին), տաճարը կը վերականգնէ։ Ք․Ա․ 342-ին, հրդեհի պատճառով տաճարը կը քանդուի։ Հնագէտները գնահատած են թէ Դորեան ոճի տաճարը վերականգնուած է Ք․Ա․ 4-րդ դարուն։
Լինտիա Աթինա․ Աթինա աստուածուհիին տաճարը Լինտոսի մէջ։
Նշանաւոր թագաւորներ Լինտիա Աթինա տաճարին բազմաթիւ նուէրներ կատարած են․ Մեծն Աղեքսանտր, Պտոմեղէոս, Սոթիր, Փիրոս, Փիլիպոս Ե․։
Ռոտոսի բարգաւաճման ժամանակաշրջանին, Լինտոսի Աքրոփոլիսը ալ աւելի կը գեղեցկանայ երբ տպաւորիչ Փրորիլէա (բակամուտք / շեմ+դարպասներ), Ճեմուղի («Սթոա») եւ պարիսպ կը կառուցուին։ Հետաքրքրական է թէ հնագիտական վայրի յատակին պահպանուած է եռաբանութեան քանդակը (Ք․Ա․ 2-րդ դար)։
Լինտոսի Աքրոփոլիսի վերջնական ձեւաւորումը կատարուած է Ասպնջական Ասպետներու իշխանութեան ժամանակաշրջանին։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լինտոս եւ Լինտոսի Աքրոփոլիսը հիւսիս-արեւելքէն նկարուած
-
Աքրոփոլիսը
-
Եռաբանութեան քանդակը
-
Այիոս Իոանիս եկեղեցւոյ աւերակները՝ Ասպետներու շրջան
-
Թիպերիոս կասրին ընտրութեան բեմը՝ հռոմէական շրջան․․․
-
․․․
-
Միջնադարեան մուտքը
-
Հսկայ աստիճանները
-
Լինտոսի Աքրոփոլիսի պարսպապատումը
-
Լինտոսի Աքրոփոլիսէն տեսարաններ․․․
-
Դէպի Լինտոսի Աքրոփոլիս
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Լինտոսի Աքրթփոլիս, վայրը եւ պատմութիւն,James Hua, Տարհամ Համալսարան(անգլերէն)
- ↑ Լինտիա Աթինա աստուածուհիին տաճարը․ հնագիտական պեղումներուն պատմութիւնը(անգլերէն)
- ↑ Յունական բերդեր․ Լինտոսի Աքրոփոլիս(յունարէն)
- ↑ Յունաստանի Մշակոյթի Նախարարութիւն․ Լինտոսի Աքրոփոլիս (յունարէն)
- ↑ Տեսերիզ - Լինտոսի Աքրթփոլիս․ նկար եւ պատմականը(յունարէն)
- ↑ Տեսերիզ․ Լինտոսի Աքրոփոլիս
- ↑ Լինտոսի Աքրոփոլիս․ Ռոտոսի պատմական բերդը(յունարէն)