Jump to content

Լիզ Սարեան

Լիզ Սարեան
ֆրանսերէն՝ Liz Sarian
Ծնած է 20-րդ դար
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Մասնագիտութիւն երգչուհի

Լիզ Սարեան (20-րդ դար), ֆրանսահայ երգչուհի։

Լիզ Սարեան սերած է հայոց Մեծ եղեռնէն փրկուածներու ընտանիքէ[1][2]: Տակաւին աղջնակ, սկսած է երգել՝ ճիգ ու ջանք ընելով նմանակել իր մօրը, որ կը սիրէր հայերէն երգեր երգել:[3]: Լիզ Սարեանի ձայնագրած երգերէն մէկ քանին, ներառեալ "On s'aime"-ը[4], գլուխ-գործոց դարձած են արեւմտեան Եւրոպայի մէջ։ Յիշատակութեան արժանի է 1967-ին Գաննի մէջ անոր մասնակցութիւնը MIDEM (Marché International du Disque et de l'Edition Musicale)-ին[5]:

Երեւանի մէջ Լիզ Սարեանի առաջին համերգը կայացած է 1984-ին, մարզահամերգային համալիրին մէջ[6]: Ջերմ ընդունելութեան արժանացած են Աիդա Կառվարենցի եւ Սեդա Ազնավուրի հետ համատեղ անոր կազմակերպած համերգները նոյնպէս: 2009-ին անոնք Երեւանի օփերային թատրոնին, ապա նաեւ Գիւմրիի ու Ստեփանակերտի մէջ հանդէս եկած են «Քեզ համար, Հայաստա՛ն» համերգային ծրագիրով, Շարլ Ազնավուրի ծննդեան 85-րդ տարեդարձին առիթով[7]:

Սկաւառակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • À Bobino
  • Chansons Arméniennes
  • Live in America
  • 1998 Live at Bobino
  • 1998 Live in America
  • 2010 Chansons arméniennes
  • 2010 D'amour et d'Arménie
  • 1965 La tempête
  • 1966 Dis-moi Mamie
  • 1966 Pourtant je t'aimais
  • 1967 La route qui mène au retour

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]