Լեւոն Օսիպով
Լեւոն Օսիպով | |
---|---|
Ծնած է | 1936 |
Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, խեցեգործ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
Ամուսին | Անժելա Պետրոսեան |
Երեխաներ | Կարէն Օսիպով |
Լեւոն Սուրէնի Օսիպով (1936, Թիֆլիս, Խորհրդային Միութիւն)։ Վրացական ԽՍՀ վաստակաւոր նկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոն Օսիպով, ծնած է 1936 թուականին, Թիֆլիսի Հաւլաբար թաղամասին մէջ՝ Սուրէն Օսիպովի եւ Մարիա Օսիպովայի (Խալաթեան) ընտանիքին մէջ։
Սորված է Թիֆլիսի Էլիայի թաղամասի թիւ 86 դպրոցին մէջ, զայն աւաարտելէ ետք մեկնած է Երեւան։ 1961 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկի ճարտարապետութեան եւ քանդակագործութեան բաժինը։ Դասաւանդած է Երեւանի բոլիտեխնիկական հիմնարկի խեցեգործութեան տեխնոլոգիայի բաժնին մէջ։
Ձեւաւորած է Սոչիի «Մոսկուա» հիւրանոցը, Թիֆլիսի մեդրոյի «Իսանի» կայարանին մէջ տեղակայուած «Թամար թագուհիի որսը» պաննոն, Կիեւի «Բարեկամութիւն» հիւրանոցը։ Անոր ստեղծած պանոնները կը զարդարեն Մոսկուայի, Երեւանի, Սարատովի, Պաքուի եւ այլ քաղաքներու փողոցներ։ Օսիպովի պատրաստած խեցէ սկահակը դրուած է Ֆիտէլ Կաստրոյի նստավայրին մէջ։
Ստեղծագործութիւնները կը գտնուին Ռուսաստանի, Հայաստանի, Լաթուիայի թանգարաններուն մէջ, ինչպէս նաեւ ԱՄՆի, Քանատայի, Քուպայի մասնաւոր հաւաքածոներուն մէջ[1]:
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կինը՝ Անժելա Պետրոսեան
- Որդի Կարէն Օսիպով
- Դուստր՝ Մարիաննա Օսիպովա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ԼԵՎՈՆ ՕՍԻՊՈՎ. «ՈՉ ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ԻՆՁ ՈՐՈՆՈՒՄ, ԱՅԼ ԵՍ՝ ՆՐԱՆ»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-10-27
- ↑ «Թբիլիսիիում կայացավ Լեւոն Օսիպովի կերամիկական աշխատանքների ցուցահանդեսը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2015-10-27
- ↑ Թբիլիսիում կայացել է Լեւոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսը