Լեւոն Խեչոյեան

Jump to navigation Jump to search
Լեւոն Խեչոյեան
Levon Khechoyan.jpg
Ծնած է 8 Դեկտեմբեր 1955(1955-12-08)
Ծննդավայր Բարալեթ, Ախալքալաքի քաղաքապետարան, Սամցխէ Ջաւախետի մարզ, Վրաստան
Վախճանած է 8 Յունուար 2014(2014-01-08) (58 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Գիւմրիի Պետական Մանկավարժական Հիմնարկը
Շիրակի պետական համալսարան
Մասնագիտութիւն գրագէտ, արձակագիր
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Լեւոն Վանիկ Խեչոյեան (8 Դեկտեմբեր, 1955, Պարալէթ գիւղ, Ախալքալաք, Վրացական ԽԸՀ - 8 Յունուար, 2014, Երեւան), հայրենի արձակագիր։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1983-ին աւարտած է Գիւմրիի պետական մանկավարժական հաստատութեան բանասիրական բաժանմունքը։ 1987-էն ապրած է Հրազդան քաղաքի մէջ։ 1988-էն անոր ստեղծագործութիւնները կը սկսին տպագրուիլ հանրապետական մամուլին մէջ։ Անդրանիկ ժողովածուն լոյս տեսած 1991-ին՝ «Խնկի ծառեր» վերնագիրով։ 1995-ին լոյս տեսած է «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի» պատմավէպը։ «Արշակ արքայ, Դրաստամատ ներքինի» վէպը թարգմանուած է ռուսերէն[1]։

Վերջին՝ «Մհերի դրան գիրքը» լոյս տեսած է գրողին մահէն մէկ շաբաթ ետք՝15 Յունուար 2014-ին[2]: Մասնակցած է Արցախեան գոյամարտին։

Լեւոն Խեչոյեանի ստեղծագործութիւնները թարգմանուած են ռուսերէն, ուքրաներէն, անգլերէն, սպաներէն եւ այլ լեզուներու։ Խեչոյեանի ստեղծագործութիւնները կը նկատուին Ի. դարու հայ ժողովուրդին վերապրած ողբերգութիւններուն ոգեկոչումը՝ 1915-ի Եղեռնէն մինչեւ Սպիտակի երկրաշարժը եւ 90-ականներու ազատագրական պայքարները, սակայն հոն կը բացակային առասպելականացումն ու հերոսացումը եւ անոնց փոխարէն առկայ է խորունկ վիշտը։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2000-ին «Սեւ գիրք, ծանր բզէզ» վէպին համար արժանացած է ՀՀ պետական «Ոսկեայ եղէգ» մրցանակին։

2013-ին ՀՀ Նախագահին հրամանագիրով պարգեւատրուած է «Հայրենիքին մատուցած ծառայութիւններու համար» 2-րդ աստիճանի շքանշանով[3], սակայն հրաժարած է ստանալէ ըսելով. «Ես շնորհակալ եմ վստահութեան համար, սակայն երբ մեր երկրին մէջ սա չափի հասած են արտագաղթի ծաւալները, ու ատոր զուգահեռ՝ ընկերային ծանր պայմաններուն չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրքն այսօր նստացոյց կ'ընեն, ես այդ մետալն չեմ կրնար ընդունիլ»[4]:

Մահը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մահացած է Երեւանի մէջ, ծանր հիւանդութենէ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Լևոն Խեչոյան - Կենսագրություն»։ armenianhouse.org։ արտագրուած է՝ 2015-11-30 
  2. «Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ արտագրուած է՝ 2015-11-30 
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան | Asparez»։ www.asparez.am։ արտագրուած է՝ 2015-11-30