Լենինկրատի Արեւելեան Հաստատութիւն

Լենինկրատի արեւելեան հաստատութիւն (ռուս.՝ Ленинградский восточный институт), բարձրագոյն ուսումնական հաստատութիւն ԽՍՀՄ-ի մէջ, որ պատրաստած է արեւելագէտներ: Գտնուած է Լենինկրատի մէջ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արեւելեան լեզուներու Կեդրոնական հաստատութիւնը հիմնադրուած է ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարներու խորհուրդի 7 Սեպտեմբեր1920-ի հրամանով (այլ աղբիւրներու համաձայն` 20 Հոկտեմբեր1920-ին), Փեթրոկրադի մէջ[1]: Այն գտնուած է Կրթութեան ժողովրդական կոմիսարիայի ազգութիւններու եւ արտաքին գործերու հարցերով յանձնաժողովի ընդհանուր իրաւասութեան ներքոյ: Հաստատութեան առջեւ խնդիր դրուած էր պատրաստել աշխատողներ Արեւելքի մէջ գործնական գործունէութեան համար, ինչպէս նաեւ գիտաշխատողներ արեւելագիտութեան համալսարաններու եւ ակադեմիական հաստատութիւններու համար[2]: Հաստատութեան մէջ եղած են արաբերէնի, հայերէնի, վրացերէնի, հնդկերէնի, մոնղոլերէնի, պարսկերէնի, թրքերէնի եւ սարտարերէնի բաժիններ[3]:

Հաստատութեան ստեղծման գաղափարը կը պատկանի Վլատիսլաւ Քոթվիչին, անոր կազմակերպչական աշխատանքները շարունակուեցան մինչեւ 1920-ի աշունը: Ան դարձաւ նորաստեղծ հաստատութեան առաջին պետը եւ այդ պաշտօնը զբաղեցուց մինչեւ 1922: 1923-ին անոր պաշտօնը զբաղեցուց Փավէլ Վորոպէօվը[4](այլ տուեալներով 1922-1925-ականներուն պաշտօնը զբաղեցուցած է Ալեքսանտր Սամոյլովիչը)[5]:

8 Օգոստոս 1922-ին համալսարանը վերանուանուեցաւ Կենդանի արեւելեան լեզուներու Փեթրոկրադի հաստատութիւն (ԿԱԼՊԻ), իսկ 1924-ին Կենդանի արեւելեան լեզուներու Լենինկրատի հաստատութիւն (ԿԱԼԼԻ):

Սկիզբը 1920-1925-ականներուն հաստատութիւնը տեղակայուած էր Ցերքովնի փողոցի (1923-էն` Պլոխինի փողոց) եւ Լէօպլեանսքի նրբանցքի հատման կէտին մէջ գտնուող նախկին № 17 եկամտային տան մէջ։ Այս շէնքը սկիզբը կը պատկանէր ռազմական երկրաչափ Նիքոլա Պոլեշքոյին: Այստեղ կը գործէին Փոլուպինսքիներու ընտանիքի կողմէ հիմնադրուած մասնաւոր ուսուցչական դպրոցը, Վ. Պ. Քուզմինի երկու սեռերու ուսումնարանը, Ն. Ա. Քուրենքովի ուսումնական արհեստանոցը: ԽՍՀՄ ԿԳԿ-ի 4 Յունիս1927-ի հրամանագրով ԿԱԼԼԻ-ին վերանուանուեցաւ Աւել Ենուկիձէի անուան Լենինկրատի արեւելեան հաստատութիւն: 1926-1938-ականներուն հաստատութիւնը եղած է ԽՍՀՄ ԿԳԿ-ի գիտական եւ կրթական հաստատութիւններու կոմիտէի ենթակայութեան ներքոյ (1937-էն` ԽՍՀՄ Գերագոյն Խորհուրդին կից):

Հիւսիսային բաժամունք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1925-ին Լենինկրատի պետական համալսարանին կից բացուեցաւ Հիւսիսային բաժանմունք: 1926-ին այն փոխանցուեցաւ հաստատութեան «ԽՍՀՄ հիւսիսային եւ արեւելեան ժողովուրդներու ներկայացուցիչներու բանուորական ֆակուլտետի» իրաւունքներով: Այնտեղ կը սորվէին նաեւ մոնղոլ եւ տիպետցի ուսանողներ:

Հիւսիսային բաժանմունքը գոյութիւն ունեցած է Լենինկրատի արեւելեան հաստատութեան կազմին մէջ երեք տարի եւ տեղակայուած էր 1918-էն փակուած Սանկտ Պետերբուրգի Հոգեւոր ակադեմիայի շէնքին մէջ[6]:

1929-ին բաժանմունքը վերանուանուեցաւ Հիւսիսային ֆակուլտետի, այդ ժամանակ այնտեղ կը սորվէին 292 ուսանողներ: ԿԱԼԼԻ-ի Հիւսիսային բաժանմունքին կից 1926-էն մինչեւ անոր փակուիլը գործած է կերպարուեստի խմբակ, որ մինչեւ 1929 ղեկավարած է նկարիչ Պ. Ի. Սոքոլովը[7]:

ԿԱԼԼԻ-ի Հիւսիսային բաժանմունքի հիմքին վրայ 1930-ին հիմնուեցաւ Հիւսիսային ժողովուրդներու հաստատութիւնը:

Արգիլումներ եւ հաստատութիւնի փակում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արեւելեան հաստատութիւնը փակուեցաւ Յունիս 1938-ին[8] հաստատութեան բազմաթիւ դասախօսներու եւ ուսանողներու ձերբակալութիւններէն ետք: Արգելումներու ենթարկուած մանկավարժներու կարգին էին չինագէտներ Պավէլ Իվանովիչ Վորոպէօվը, Վասիլի Միխայլովիչ Ալեքսեէւը, Նիքոլա Ալեքսանտրովիչ Նեւսքին, Պորիս Ալեքսանտրովիչ Վասիլեւը, թիւրքագէտներ, ԼՊՀ-ի փրոֆեսոր եւ ակադեմիկոս Ալեքսանտր Նիքոլաեւիչ Սամոյլովիչը, Նիքոլա Կէորկիեւիչ Թալանովը, Նիքոլա Իոսիֆովիչ Քոնրատը, ճապոնագէտ եւ լեզուաբան Տմիդրի Փետրովիչ Ժուկովը[9]:

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Годом ранее, в 1919 году был расформирован факультет восточных языков Императорского Санкт-Петербургского университета
  2. Кононов А. Н., Иориш И. И. Ленинградский Восточный Институт. Страница истории советского востоковедения. - М., «Наука», 1977.
  3. В ЛГУ в это время востоковедение было представлено на Факультете общественных наук, образованном в 1919 году путём объединения факультета восточных языков, историко-филологического и юридического факультетов.
  4. В 1921 году - управляющий делами ЦИЖВЯ, с мая 1922 - помощник ректора, с 1923 - ректор, в 1926-1930 годах был одновременно директором Русского музея - см. Биографическая справка
  5. Алпатов В. М. Мартиролог востоковедной лингвистики
  6. Смирнова Т. М. Ленингрда центр просвещения народов Севера в 20-30-е гг. XX в.
  7. Мусянкова Н. А. Любители и профессионалы: художественная студия Института народов Севера (1926-1941)
  8. Кононов А. Н., Иориш И. И. «Ленинградский Восточный Институт. Страница истории советского востоковедения». - Կաղապար:М., «Наука», 1977.
  9. «Расстрелянная наука»։ «Новая газета»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-12-08-ին։ արտագրուած է՝ 2015-11-27