Լանկոպարտներ
Լանկոպարտներ կամ Լոմպարտներ (անգլ.՝ Lombards), լատինէրէն ՝ Լանկոպարտներ (Latin: Langobardi), (լատիներէն՝ langobardī «երկարամորուքներ»[1]), հին գերմանական ցեղ։
Լանկոպարտներու ծագումը եւ պատմութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լանկոպարտներու ծագման մասին պատմող աղբիւրներէն մէկը անհեղինակ «Լանկոպարտներու ցեղի ծագումը» շարադրանքն է, որ օգտագործեր է (Paul the Deacon) կամ (Paulus Diaconus) Փոլ Սարկաւագը իր «Լանկոպարտներու պատմութիւնը» գործը գրելու ժամանակ։ Համաձայն առասպելին, որ կը նկարագրուի աշխատութեան մէջ, ցեղի անունը տուեր է Օտինը, իսկ անոր կինը՝ Ֆրէյան, կ'ըսէր, թէ կռիւէն առաջ Լանկոպարտներու կանայք իրենց մազերը այնպէս կը փաթթէին դեմքին, որ հեռուէն թուի՝ անոնք մորուքներով տղամարդիկ են։ Նշուած է նաեւ, որ Լանկոպարտները կը կրէին (Winnili) «Ուինիլի կամ վինիլներ» անուանումը եւ կ'ապրէին «Սքատան» կղզիի վրայ: (Skadan, which means "in the north")[2]։
Հնէաբաններու կարծիքով Լանկոպարտները սկիզբը ապրած են (Bardengau) Պարտենկայի մէջ՝ Ստորին Էլպայի ձախ ափին։ 5-րդ դարի նախաշէմին, արտագաղթելով հարաւ, մուտք կը գործեն (Norican) Նորիք, ուր կ'ընդունին արիականութիւն, այդպէսով պաշտօնապէս կը համարուին Հռոմէական կայսրութեան մաս եւ դաշնակից[3]։
508 թուականին, (Heruls) հերուլներու դէմ երկրորդ պատերազմի ժամանակ ոչնչացուցին իրենց պետութիւնը՝ (Moravian məˈreɪviən/ ) Մարավիան[4], իսկ 526 թուականին (Gepids) հեփիտներու ցեղը, զբաղեցնելով Փանոնիան (Pannonia) (Հունգարիայի արեւմտեան մասը)։ 568 թուականին, (Alboin) Ալպոինի գլխաւորութեամբ, Լանկոպարտները ներխուժեցին Իտալիա, նուաճեցին երկրի հիւսիսային մասը (ներկայիս Լոմպարտիա), ուր եւ հիմնեցին Լանկոպարտեան թագաւորութիւնը՝ Փավիա մայրաքաղաքով։
Լանկոպարտեան օրէնսգիրքը (Edictum Rothari) («Էտիքթ») կը թարգմանուի լատիներէն (առաջին անգամ կ'ընդունուի 644 թուականին, հետագային վերանայուած է)։ Արքայ Աութարի (584-590 թուականներ) արքայատոհմի վերացումէն յետոյ պավարիական կայսր Լիութփրանտայի (713-744 թուականներ) դստեր՝ Թէոտելինտայի ժամանակ հզօրացաւ Լանկոպարտներու իշխանութիւնը։ Սակայն, Հռոմի պապը կարողացաւ Իտալիոյ մէջ կանգնեցնել Լանկոպարտներուն եւ յաջողութեամբ խանգարեց անոնց՝ (Franks) ֆրանքներու օգնութեամբ, որոնք կը փափաքէին միանալ պետութեանը։
Այսթուլֆը (Aistulf) (740-756 թուականներ) չկրցաւ գրաւել Հռոմը, քանի որ միջամտեց ֆրանքական արքայ (Pippin III) Փիփին Կարճահասակը (754-755 թուականներ)։ Անոր որդեգիրը Տեզիտերին (756-774 թուականներ) 774 թուականին յանձնուեցաւ Քարլոս Մեծին՝ Փավիայի եօթամսեայ պաշարումէն յետոյ։ Լանկոպարտներու պետութիւնը միաւորուեցաւ ֆրանքականին։ Լանկոպարտներու մասին կը յիշատակուին Փավել Տիաքոնի պատմութիւններուն մէջ, ինչպէս նաեւ կը յիշատակուին «Ոսկէ առասպէլը» գիրքին մէջ (լատ.՝ Legenda Aurea)։
Լանկոպարտներու արքաները Իտալիայի գրաւումէն առաջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իպոր եւ Այո (ենթադրաբար 4-րդ դարու երկրորդ կէս)
- Ակիլմունտ (4-րդ դարու վերջը-5-րդ դարու սկիզբ)
- Լամիսթ (5-րդ դարու սկիզբ)
- Լեթ (առաջին կէսը-մինչեւ 5-րդ դարի կեսերը)
- Ալտիխոք (5-րդ դարու երկրորդ կէս)
- Կոտեխոք (470-489 թուականներ)
- Քլաֆֆո (5-րդ դարի վերջ)
- Թաթօ (մօտաւորապէս մինչեւ 511 թուական)
- Վախօ (511-540 թուականներ)
- Վալթարի (540-546 թուականներ)
- Աուդոին (546-566 թուականներ)
- Ալբիոն (566-572 թուականներ)` Իտալիայի Լանկոպարտ առաջին արքան։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ստորին Էլպայի մէջ գտնուող Լանկոպարտեան հողերը
-
Լանկոպարտներու գաղթը Սքանտինավեաներէն
-
Ֆրանքական արքայ Խլոթարը, Լանկոպարտներու դէմ ճակատամարտը
-
Լուիթփրանտ արքան, «եղեր է կաթոլիկ, շռայլ եւ մեծ եկեղեցիներու հիմնադիր»[5]
-
Լանկոպարտեան Պենվենիթօ կայսրութիւնը 8-րդ դարուն
-
1000 տարուայ մէջ Իտալիա բնակած ցեղերը
-
Սուրբ Պենետիքթի օրէնսգիրքը
-
7-րդ դարու լոմփարտեան վահան
-
Լանկոպարտեան S-ձեւ ճարմանդ
-
Եղջերափող գաւաթը Castel Trosino ամրոցէն
-
Ոսկէ Լանկոպարտեան խաչ
-
լոմփարտեան զարդեր
-
Retchis-ի զոհասեղանը
-
Rachis արքան
-
Պազիլիկ եկեղեցի կառոյց՝ Fara Gera d'Adda փողոցին մէջ
-
Լանկոպարտեան զարդարանք
-
Սուրբ Սոֆիա տաճարը՝ Իտալիա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Bruckner, Wilhelm. Die Sprache der Langobarden. s, 30-33.
- ↑ Paulus Diakonus. Geschichte der Langobarden. Essen. Phaidon, 1987.
- ↑ Լանկոպարտներու // Պատմական բառարան
- ↑ Troels Brandt (Т. Брандт). The Heruls, 2013.
- ↑ Lot Ferdinand (1931)։ The End of the Ancient World and the Beginnings of the Middle Ages։ London
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փոլ Սարկաւագը (Paul the Deacon) ։ «История лангобардов». Լատինական միջնադարեան գրականութիւն 4-9-րդ դարեր Թարգմանութիւն։ Тhietmar, 2002 թուական
- Քուտրիացեւ Պ.Ն. Իտալիայի ճակատագիրը Արեւմտեան Հռոմէական կայսրութեան կործանումէն մինչեւ վերականգնումը Քարլոս Մեծի կողմէն, 1850 թուական
- Շերվուտ Է.Ա. Լանկոպարտներու օրէնքները. հին գերմանական ցեղի սովորական իրաւունք 1992 թուական
- «Երկարամազ արքաներու պատմութիւնը» Թարգմանութիւնը Ն. Կորելով 2004 թուական
- Քոպիչեւ Վ. Պ. Սլովենացիներու նախահայրենիքի որոնումներով 1973 թուական
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լանկոպարտեան մշակոյթը Իտալիոյ մէջ
- Մշակութային ժառանգութեան պաշտօնական կայքը
- Իտալիոյ մէջ Լանկոպարտներու յայտնուիլը Archived 2013-01-29 at the Wayback Machine.
- Լանկոպարտներու պատմութիւնը
Ուիքիմետիա Քամընզը ունի ամբողջ բաժին մը այս էջին մասին՝ Commons has media related to Lombards.Lua error in package.lua at line 80: module 'Module:If preview/configuration' not found. |