Իզոլա Պելլա

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Կղզի Իզոլա Պելլա ( իտալ.՝ Isola Bella՝ «գեղեցիկ կղզի»), Բորոմեյյան կղզիներէն մէկը։ Կը գտնւուի Լագոյ Մաջորէ լճում[1]: Տեղակայուած է Ստրեզայ քաղաքի հակառակ ուղղութեամբ։

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզին շատ փոքր է․ երկարութիւնը 320 մէթր է, լանութիւնը՝ 400 մ։ Գրեթէ ողջ տարածքը զբաղուած է Բորոմեոյ դղեակը եւ նրան կից այգին։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բարձր հասարակութեան ուշադրութիւնը այս ժայռոտ կղզին գրաւել է 1632 թուականին, երբ Կառլ III-րդը սկսեց կառուցել իր նստավայրը[2]: Այդ նստավայրը նաեւ նուեր էր իր կնոջը՝ Իզաբելային։ Նստավայրի կառուցողական աշխատանքներով զբաղւուած էր Անջելոյ Կրիւելլին, իսկ այգին կառուցմամբ Կառլոյ Ֆոնտանան (17-րդ դարուն)։

18-րդ դարու ժամանակ կառուցուեցաւ նաեւ տեղի թատրոնը, որ գրաւեց ողջ Եւրոպայի ուշադրութիւնը։ Այստեղ հիւրընկալուած են Անգլիական լորդերը, Նապոլեոնը եւ Ժոզեֆինան, պատմաբան Էդուարդ Գիբբոնը։ Կղզին ունի նաւի տեսք։ Մինչ այժմ կղզիին վրայ պարբերաբար կազմակերպուած են դասական երաժշտութեան միջոցառումներ։

Պալատ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պալատը

Բորոմեոյ պալատը կառուցուած է ճարտարապետները Ֆրանչեսկոյ Կաստելլիի, Ֆիլիպպի Կագնոլայի եւ Կառլի Ֆոնտանայի կողմէն լոմբարդինեան շուտ բարոկկի ոճով։ Այժմ պալատին մէջ կայ թանգարան։ Ներքին կահաւորանքը բարոկկոյ ոճով է, սենեակները զարդարուած են նկարներով, քանդակներով, անտիկ կահոյքով։ Թանգարանին մէջ կե գտնւուի Նապոլեոնի, Գոբելենների, Լուկայ Ջորդանոյի սրահները․ եւ վերջինը ներկայացուած են Լուկայ Ջորդանոյի եւ Բերնարդինոյ Լուինիի կտաւները։

Առաստաղը կառուցուած է նեոդասականութեան ոճով։ Պալատի ստորին թատէրահարկում կայ խեցիներով զարդարուած 6 քարայր։

Այգի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգլիական այգու մօտ գտնւում է իտալայան այգին, որը կառուցուած է վաղ շրջանի բարոկկոյ ոճով։ Սա 10 տեռաս (սանդղափուլ) ունեցող փոքրիկ հէնահարթակակ է՝ զարդարուած որմնախորշերով, շատրուաններով․ հաւերժահարսէրի քանդակներն էլ կազմաւորում են իւրօրինակ եզակի Կախովի այգի։ Այգում աճում են էկզոտիկ բոյսէր։ Յենահարթակի վերնամասում՝ 34 մ բարձրութեան վրայ վեր է խոյեանում միաեղջիւրը՝ Բորոմեոյ ընտանիքի խորհրդանիշը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]