Ժիրայր Զորթեան
| Ժիրայր Զորթեան | |
|---|---|
| Ծնած է | 14 Ապրիլ 1911[1] |
| Ծննդավայր | Քէօթահիա |
| Մահացած է | 6 Յունուար 2004[1] (92 տարեկանին) |
| Ուսումնավայր | Եէյլի համալսարան և Եյլի արվեստի դպրոց? |
| Մասնագիտութիւն | գեղանկարիչ և քանդակագործ |
| Ամուսին | Elizabeth Williams Zorthian? |
Ժիրայր Համբարձումի Զորթեան (14 Ապրիլ 1911[1], Քէօթահիա - 6 Յունուար 2004[1]), հայ գեղանկարիչ, քանդակագործ, թատերական նկարիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժիրայր Զորթեանը ծնած է 1911 թուականին Քէօթահիա, հայ ընտանիքի մէջ։ Նկարչական տաղանդը անոր մօտ ի յայտ եկած է դեռեւս երեք տարեկան հասակէն։ Եղեռնէն մազապուրծ՝ ինը տարեկանին ծնողներուն հետ կը հասնի Բատովա, Իտալիա՝ սպասելով Միացեալ Նահանգներէն ստացուող վիզային։ Այս ժամանակաշրջանին հայրը զինք կը տանի եւրոպական տարբեր քաղաքներ, կը ծանօթացնէ արուեստի հրաշագեղ գործերու։ Տասնմէկ տարեկան էր, երբ ընտանիքը հաստատուեցաւ ԱՄՆ, Կոնեկտիկուտ նահանգի Նիւ Հեյվէն քաղաքին մէջ։ Կ'աւարտէ Եյլի համալսարանը եւ կը ստանայ Վինչեսթեր կրթաթոշակ՝ 1.5 տարի ուսանելու Հռոմի ամերիկեան ակադեմիային մէջ։
Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Ամերիկայի շարք մը քաղաքներուն մէջ[2][3]։
- Փասատենայի արուեստի թանգարան, 1953, Pacific Ocean Park,1964
- Լոս Անճելըսի համայնքային փառատօն, Պոմոնա, 1969, հրաւիրուած նկարիչ անհատական ցուցահանդէսով
- Տղամարդկանց կոմիտէի կողմէ հովանաւորուած փորագրութիւն, Փասատենայի արուեստի թանգարան
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Փոթորիկէն յետոյ»
- «Ապրածները»
- «Իմացութեան պատմութիւնը»
- «Թափօր Մեքսիքայի մէջ»
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կինը՝ Դեբնի
- Երեխաներ՝ Բերրի, Թոբի, Սեյբուրն, Ալան, Ալիս
Մատենագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 SNAC — 2010.
- ↑ Դանիէլ Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ «The Zorthian Ranch»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-10-25-ին։ արտագրուած է՝ 2016-06-14
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ժիրայր Զորթեանի մասին askart.com կայքին մէջ
- Artist's Website
- Zorthian Ranch
- At Zorthian Ranch, a Return to Bohemia
| ||||||