Ժան-Փիէր Տիւփրէ
| Ժան-Փիէր Տիւփրէ ֆրանսերէն՝ Jean-Pierre Duprey | |
|---|---|
| Ծնած է | 1 Յունուար 1930[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռուան |
| Մահացած է | 2 Հոկտեմբեր 1959[1][2][4] (29 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, քանդակագործ, գեղանկարիչ և տեսողական արուեստագէտ |
Ժան-Փիէր Տիւփրէ (ֆրանսերէն՝ Jean-Pierre Duprey,1 Յունուար 1930[1][2][3][…], Ռուան - 2 Հոկտեմբեր 1959[1][2][4], Փարիզ), ֆրանսացի բանաստեղծ եւ քանդակագործ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Ռուան։ Դպրոցի նստարաններուն վրայ կարդացած է Արթիւր Ռեմպօ, հետաքրքրուած է գրական շարժումներով եւ գրած է բանաստեղծութիւններ:
Իբրեւ բանաստեղծ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1942-ին հաստատուած է Փարիզ եւ գործակցած՝ գերիրապաշտ շարժումին։
Իրարու ետեւէ հրատարակած է․
- «Ստուերին ետեւը»,
- «Ուրուականներ»,
- «Աղեղնաւոր ստուերը»,
- «Սրբապիզծ անտառը»,
- «Ճերմակ հագած ժամա նակը»:
Իբրեւ քանդակագործ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1951-ին՝ լքած է բանաստեղծութիւնը եւ սկսած է փորագրութիւններ ընել երկաթի վրայ:
Մահը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1959-ին՝ ըմբոստ կեցուածքին համար ձերբակալւած է, բանտարկուած ու յետոյ արգելափակուած՝ «Սէնթ Անֆ» մտային բուժարանին մէջ: Հոն, 2 Դեկտեմբեր 1959-ի այգաբացին, զայն կախուած գտած են իր խուցին մէջ:
Ան ծնած օրէն անզսպելի մղում մը զգացած է դէպի մահը: Դասարանի նստարաններուն վրայ գրած բանաստեղծութենէն կը քաղենք հետեւեալ յատկանչական երկու տողերը․
Ես անոնցմէ եմ, որոնք չեն տես ներ ծովուն մակերեսը, այլ անոր յատակը, փոսերը, հրէշները եւ ուրուականները: Ես անոնցմէ եմ, որոնց աչքերը մեկնած են հորիզոնէն անդին:
Ուրիշ անգամ մը գրած է հետեւեալ խոստովանութիւնը, որ կը յիշեցնէ Վիլիէ տը Լիլ Ատամի տնկրկնելի հառաչանքը.
Ա՜հ, պիտի չմոռնանք երբեք այս մոլորակը:
Տիւփրէ ըսած է.
Ես ալերժի ու նիմ մեր մոլորակին հանդէպ[5]:
Տիւփրէի համար բանաստեղծութիւնը ազատադրումի արտայայտութիւնն է: Բառերը կը վերածուին մոխիրի եւ միտքը կը թաղուի անոնց մէջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- ↑ Kolář Jiří։ Světová literatura։ էջ 88