Թովմա Մեծոփեցի
Թովմա Մեծոփեցի | |
---|---|
| |
Ծնած է | 1378[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալի, Թուրքիա[3][4] |
Մահացած է | 24 Մայիս 1446[3][4] |
Մահուան վայր | Ակոռի, Թուրքիա[3][4] |
Ազգութիւն | Հայ[3][4] |
Ուսումնավայր | Տաթևի համալսարան?[3] |
Մասնագիտութիւն | պատմաբան, ուսուցիչ, մշակութային գործիչ, հանրային գործիչ |
Թովմա Մեծոփեցի (1378[1][2][3][…], Ալի, Թուրքիա[3][4] - 24 Մայիս 1446[3][4], Ակոռի, Թուրքիա[3][4]), պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային եւ հասարակական գործիչ։
Ուսանած է Մեծոփավանքին մէջ՝ Յովհաննէս Մեծոփեցի քով (1386-1393 թթ.), այնուհետեւ՝ Խառաբաստավանքի վարդապետարանէն ներս՝ աշակերտելով Սարգիս Ապրակունեցիի, ապա՝ Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներուն։ 1406-էն ուսանած է Տաթեւի համալսարանէն ներս՝ Գրիգոր Տաթեւացիի քով։ 1410-ին Թովմա Մեծոփեցին ստանձնած է Մեծոփավանքի վանահայրութիւնն ու վարդապետարանի րաբունապետութիւնը՝ պաշտօնավարելով աւելի քան 30 տարի։
Թովմա Մեծոփեցիին գործունէութեան ընթացքին Մեծոփայ դպրոց հրաուիրուած են յայտմի մասնագէտներ, ստեղծվել են դասագրքեր, կատարուածլ տարբեր երկերու մեկնութիւններ։ Դպրոցի մատենադարանէն ներս ընդօրինակած, ծաղկած ու կազմած են հայկական բազմաթիւ ձեռագիր մատեաններ։ Մեծոփը դարձած է գրչութեան կարեւոր կեդրոն, ուր Թովմա Մեծոփեցին ուսուցանած է գրչութեան արուեստ, պատրաստած գրագիրներ, գրիչներ, գրչութեան արուեստի ուսուցիչներ։ Թովմա Մեծոփեցին շարք մը պատմական աշխատութիւններու հեղինակ է։ Ամենայայտնին «Պատմութիւն ԼանկԹամուրայ եւ յաջորդաց իւրոց» (1860, քննական բնագիրը աշխատասիրութեամբ Լ. Խաչիկեանի, 1999) երկն է[5], որ կ՛ընդգրկէ 1386–1440-ի իրադարձութիւնները։ Այն XV դ. պատմական հազուագիւտ երկերէն է, կարեւոր աղբիւր Լենկթեմուրի, ինչպէս նաեւ Գարագոյունլու եւ ագգոյունլու քոչւոր ցեղերու մղած պատերազմներու շրջանի Հայաստանի ու Միջին Արեւելքի պատմութեան ուսումնասիրման համար։ Մեծոփեցիի պատմական երկերէն է նաեւ «Յիշատակարանը» (1892), որ կը վերաբերի Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիոյ մայրաքաղաք Սիսէն Վաղարշապատ տեղափոխելուն։ Մեծոփեցին նաեւ սրբագրած, խմբագրած ու մշակած է կրօնա-դաւանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարուեստական եւ մեկնողական բազմաթիւ երկեր։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թովմա Արծրունի, Պատմագրութիւն, աշխատասիրութեամբ Լ. Խաչիկեանի, Երեւան, 1999
- T'ovma Metsobets'i's History of Tamerlane and His Successors, Transl. Robert Bedrosian
- Товма Мецопеци. История Тимурленга и его преемников. Перевод с древнеармянского, предисловие и комментарии К. С. Тер-Давтян. Ереван, 2005, 155 с.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ Թովմա Արծրունի, Պատմագրութիւն, աշխատասիրութեամբ Լ. Խաչիկեանի, Երեւան, 1999
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- История великого учителя Товмы, написанная вардапетом Киракосом Банасером словесником. Archived 2013-04-01 at the Wayback Machine.