Էտուարտ Ութուճեան
Էտուարտ Ութուճեան ֆրանսերէն՝ Édouard Utudjian | |
---|---|
Ծննդեան անուն |
թրք.՝ Yervant Utudjian[1] Էտուարտ Ութուճեան |
Ծնած է | 12 Նոյեմբեր 1905 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացած է | 28 Յուլիս 1975 (69 տարեկան) |
Մահուան վայր | Évecquemont, Ֆրանսա[1] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր |
Փարիզի Համալսարան[2] Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց |
Մասնագիտութիւն | Ճարտարապետութիւն |
Աշխատավայր | Քաղաքաշինարար ճարտարապպետ |
Անդամութիւն | Q1547739? |
Էտուարտ Ութուճեան (ֆրանսերէն՝ Édouard Utudjian, 12 Նոյեմբեր 1905[3][1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 28 Յուլիս 1975[3][4][1][…], Évecquemont, Ֆրանսա[1]), ֆրանսահայ քաղաքաշինարար, ճարտարապետ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքացիական ճարտարագէտի կրթութիւն ստացած է ամերիկեան Ռոպերթ գոլէճին մէջ: 1934 թուականին աւարտած է Փարիզի համալսարանի քաղաքաշինական ճարտարապետութեան հիմնարկը: 1934-1936 թուականներուն ուսանած է յուշարձաններու վերականգման դասընթացքներուն:
Ութուճեանի նախաձեռնութեամբ, 1933 թուականին Փարիզի մէջ կազմակերպուած է ստորգետնեայ քաղաքաշինութեան ընկերութիւն, որ 1937 թուականին վերածուած է միջազգայինի, ընդգրկելով շուրջ 90 երկիր: Ընկերութեան 1937, 1948 եւ 1959 թուականի համագումարներուն, Ութուճեան ընտրուած է քարտուղար: 1936 թուականին հիմնած է «Լը Մոնտ Սութերեն» («Le monde souterrain») մասնագիտական հանդէսը, որուն պատասխանատու տնօրէնն ու խմբագիրը եղած է մինչեւ կեանքին վերջը:
Ութուճեանի նախագիծերով՝ Փարիզի եւ Ֆրանայի այլ քաղաքներու մէջ կառուցուած են շուրջ 250 կառոյցներ: Ութուճեան հեղինակակից է Փարիզի, Պորտոյի, Վերսայլի, Ռուանի կոյուղիի ջուրերու մաքրման կայաններուն, Պաղտատ եւ Պասրա քաղաքներու յատակագծման նախագիծերուն: Դասաւանդած է Փարիզի տարբեր բարձրագոյն դպրոցներու մէջ: Զբաղած է գիտահետազօտական գործունէութեամբ: Հեղինակ է բազմաթիւ գիտական յօդուածներու եւ «Հայաստանի 9-17-րդ դարերու յուշարձանները» (1967, ֆրանսերէն) գիրքին:
Անոր մասնակցութեամբ ու նախագիծերով վերականգնուած են որոշ յուշարձաններ, որոնց շարքին՝ Երուսաղէմի մայրավանքի Սուրբ Յակոբ եկեղեցին: Ութուճեան Փարիզի ստորգետնեայ տնտեսութեան նախագիծին համար, համաշխարհային ցուցահանդէսին (Փարիզ 1937) արժանացած է «Մեծ պարգեւ» (Grand prix) մրցանակին։ Պարգեւատրուած է Ֆրանսայի «Պատուոյ լեգէոն»-ի շքանշանով: 1957, 1958, 1959, 1961 եւ1964 թուականներուն Հայաստան այցելած է:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 մահվան վկայական — է. 16.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 12 — հատոր 12. — է. 200.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 AGORHA — 2009.