Jump to content

Էնրիքօ Քօլանթոնի

Էնրիքօ Քօլանթոնի
անգլերէն՝ Enrico Colantoni
Ծնած է 14 Փետրուար 1963(1963-02-14) (63 տարեկան)
Ծննդավայր Թորոնթօ, Քանատա
Քաղաքացիութիւն  Քանատա
Ուսումնավայր Եէյլ Համալսարան, Թատերական արուեստներու ամերիկեան ակադեմիա[1] և Թորոնթոյի Համալսարան
Մասնագիտութիւն դերասան, հեղինակ, Շարժապատկերի դերասանուհի, հեռատեսիլի դերասան, Հնչիւնաւորող, կինոսցենարիստ, ժապաւէնի բեմադրիչ, հեռուստառեժիսոր, ժապաւէն արտադրող և Հեռատեսիլի յայտագիրներ արտադրող

Էնրիքօ Քօլանթոնի (անգլերէն՝ Enrico Colantoni , 14 Փետրուար 1963(1963-02-14), Թորոնթօ, Քանատա), Քանատացի դերասան, յայտնի է «Նորաձեւութեան ամսագիր», «Վերոնիքա Մարս», «Թէժ կէտ» շարժապատկերաշարքը եւ «Անյաջողակը», «Քալաքթիքայի որոնումները», «Արուեստական իմացականութիւն» եւ «Վարակ» ֆիլմերուն մէջ խաղցած դերերով: Ինչպէս նաեւ հիւրի դերով նկարահանուած է «Մոնք», «Աստղային դարպասներ: «ԱԳ-1» եւ «Ոսկորներ» շարժապատկերաշարքերուն մէջ։ «Միջոց» հեռուստաշարքին մէջ խաղցեր է Ալեն Քոնների, իսկ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտ» հեռուստաշարքին մէջ՝ ոճրագործ ղեկավար Քարլ Էլայեսի դերը:

Էնրիքօ Քօլանթոնի ծնած է Թորոնթօ, Իտալիայէն արտագաղթած Ճինա եւ Քուենթին Քօլանթոնիներու ընտանիքին մէջ։ Իր եղբայրը՝ յիսնապետ ոճրագտակ (detective) Հեկթոր Քօլանթոնինը, պաշտօնաթող ոստիկան է[2][3]:

Քօլանթոնին Թորոնթօյի համալսարանին մէջ ուսումնասիրեր է հոգեբանութիւն եւ ընկերաբանութիւն, սակայն ուսումը դեռ չաւարտած՝ տեղափոխուեր է Նիւ Եորքի տրամաթիքական արուեստի ամերիկեան ակադեմիա: Այնուհետեւ աւարտեր է Եէյլի տրամայի դպրոցը՝ արժանանալով Carol Dye մրցանակի[4][5]:

Էնրիքօ Քօլանթոնին առաջին ելոյթը ունեցեր է 1987ին նկարահանուելով «Գիշերային շոգ» եւ «Ուրբաթ 13» հեռուստաշարքերուն մէջ։ Ան աւելի կարեւոր դերեր խաղացեր է «Օդերեւութաբանը», «Վերսաչէի տուն», «Քալաքթիքայի որոնումները», «Արուեստական իմացականութիւն», «Վարակ» շարժապատկեր-ֆիլմերուն մէջ եւ «Նորաձեւութեան ամսագիր», «Վերոնիքա Մարս», «Թեժ կէտ» [6][7], «Տեսադաշտին մէջ», «Հոուփ եւ Գլորիա» հեռուստաշարքին մէջ:

Խաղացեր է Ալեն Քոնների դերը «Միջոց» հեռուստաշարքին մէջ եւ ոճրագործ ղեկավար Քարլ Էլայեսի դերը՝ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտ» հեռուստաշարքին մէջ[8]:

Բարեգործութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Էնրիքօ Քօլանթոնին աշխուժօրէն կը զբաղուի բարեգործութեամբ։ 2011 թուականէն ի վեր կը համագործակցի «The Tema Conter Memorial Trust» կազմակերպութեան հետ, որ կ'օգնէ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդոց։ Էնրիքօ Քօլանթոնին դարձեր է անոնց պաշտօնական ներկայացուցիչը եւ ամէն տարի ելոյթ կ'ունենայ Թորոնթոյի մէջ կայացած ամէնամեայ հանդիպման ժամանակ: Էնրիքօ Քօլանթոնին նաեւ կենդանիներու իրաւունքներու պաշտպանութեան «Companion Animal Protection Society's» կազմակերպութեան անդամ է[9]:

Անձնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նենսի Սնայտերի հետ առաջին ամուսնութիւնէն Էնրիքօ Քօլանթոնին ունի երկու երեխայ: 2011 թուականի Նոյեմբեր 11-ին ան ամուսնացեր է իր հարսնացու Ռոզաննայի հետ[10]:

Տարի Հայերէն անվանում Բնօրինակ անուանում Դեր
1987 ս Գիշերային շոգ Night Heat Շարք «The Wiseguy»
1987 ս Ուրբաթ 13 Friday the 13th: The Series Էտրիան
1994 ս Օրէնք ու կարգ Law & Order Ռոն Պլոկեր
1994-1995 ս Նիւ Եորքի ոստիկանութիւն NYPD Blue Տենի Պրին կրտսեր
1995-1996 ս Հոուփ եւ Կլորիա Hope and Gloria Լուիս Ուտս
1995 ֆ Դրամական գնացք Money Train Տուլի
1997 ֆ Անյաջողակը The Wrong Guy Չարաճճի տղայ
1997-2003 ֆ Նորաձեւութեան ամսագիր Just Shoot Me! Էլիոթ Տի Մաուրո
1999 ֆ Խարան Stigmata Հայր Տարիօ
1999 ֆ Քալակթիքայի որոնումներ Galaxy Quest Մաթեսար
2001 հֆ Ճեյմս Տին James Dean Էլիա Քազան
2001 ֆ Արուեստական իմացականութիւն A.I. Artificial Intelligence մարդասպան
2002 ֆ Ինչպէս վաստակիլ 20 միլիոն պաքս The First $20 Million Is Always the Hardest Ֆրանսուա Պենուա
2003 ս Աստղային դարպասներ: ԱԳ-1 Stargate SG-1 Պիորք
2004 ս Մոնկ Monk Ճօ Քրիսթի
2004-2007 ս Վերոնիքա Մարս Veronica Mars Քիթ Մարս
200-2012 ս Թեժ կէտ Flashpoint սերժանթ ԿրեԿորի Փարքըր
2008 ս Եղբայրներ եւ քոյրեր Brothers & Sisters Էվան
2013 ս Պահեստ 13 Warehouse 13 Էնթոնի Պիշոփ
2017 ս Տիկին պետքարտուղար Madam Secretary Ճիմ Ֆրքս

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Notable Past Students — Թատերական արուեստներու ամերիկեան ակադեմիա.
  2. ↑ "Enrico Colantoni Biography (1963-)". Film Reference. Retrieved April 18, 2015
  3. ↑ Kalanderopoulos, Christopher (February 23, 2011)։ «Asking for Help»։ Eggplante!։ արտագրուած է՝ 2016-1-16
  4. ↑ «Enrico Colantoni»։ The New York Times։ արտագրուած է՝ 2016-1-16
  5. ↑ DeMara Bruce (10 July 2008)։ «Flashpoint star brings work home to Toronto»։ The Toronto Star
  6. ↑ Wilford, Denette (September 20, 2012). "'Flashpoint' Season 5: Enrico Colantoni Talks Show's Ending And The 'Veronica Mars' Movie". The Huffington Post
  7. ↑ Zier, Vogel, Lindsay (September 27, 2012). "Enrico Colantoni reflects on Sgt. Greg Parker's intense 'Flashpoint' journey" Archived 2015-04-19 at the Wayback Machine.. CTV
  8. ↑ Schwartz, Terri (November 25, 2014). "Enrico Colantoni is grateful 'Person of Interest's' writers haven't killed Elias off" Archived 2015-04-19 at the Wayback Machine.. Zap2it.
  9. ↑ "CAPS PSA with Enrico Colantoni " Archived 2015-04-19 at the Wayback Machine.. Companion Animal Protection Society. December 21, 2011.
  10. ↑ Colantoni, Enrico (November 24, 2011). Untitled. Twitter.