Jump to content

Էմիլ Արթին

Էմիլ Արթին
Ծնած է 3 Մարտ 1898(1898-03-03)[1][2][3][…]
Ծննդեան վայր Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1]
Մահացած է 20 Դեկտեմբեր 1962(1962-12-20)[1][2][3][…] (64 տարեկանին)
Մահուան վայր Համպուրկ, Գերմանիոյ արեւմտեան շրջան[1]
Գերեզման Օլսդորֆի գերեզմանատուն[4]
Weidling Cemetery[5]
Քաղաքացիութիւն  Աւստրո-Հունգարիա
 Ամերիկայի Միացեալ Նահանգներ
 Աւստրիա
Գործունէութեան ոլորտ հանրահաշիւ[6], մաթեմատիկա?[6], algebraic number theory?[6], class field theory?[6], աբստրակտ հանրահաշիվ?[6] եւ Օղակ?[6]
Գործատու Փրինսթընի Համալսարան[3]
Համբուրգի համալսարան?[3]
Համբուրգի համալսարան?[3]
Նոթր Տամի Համալսարան[3]
Ինտիանայի համալսարան[3]
Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր?[3]
Կրթութիւն Վիեննայի համալսարան?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[3]
Լայփցիկի ՀամալսարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[3]
Գյոթինգենի համալսարան?Կատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[3]
Գիտական ղեկավար Գուստավ Հերցոգ? եւ Օտտո Գյոլդեր?
Տիրապետած լեզուներ գերմաներէն[2][6][7] եւ անգլերէն[6][7]
Աշակերտներ Joichi Suetsuna? եւ Lev Arkadyevich Kaluzhnin?
Անդամակցութիւն Գերմանական գիտութեան կաճառ՝ Լէօփոլտինա, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային կաճառ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Աքերման-Թոյբների հիշատակի մրցանակ? Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիոյ անդամ,
Ամուսին Նատաշա Արթին Բրանսուիք?[8]
Երեխաներ Մայքլ Արթին? եւ Thomas Artin?

Էմիլ Արթին (Արթինեան, 3 Մարտ 1898(1898-03-03)[1][2][3][…], Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1] - 20 Դեկտեմբեր 1962(1962-12-20)[1][2][3][…], Համպուրկ, Գերմանիոյ արեւմտեան շրջան[1]) 20-րդ դարու առաջատար հայազգի մաթեմաթիկոս, Էմմի Նեոթերի (գերմաներէն՝ Emmy Noether) հետ միասին ժամանակակից հանրահաշուի հիմնադիր կը համարուի եւ 1932-ին անոր հետ միասին ստացած է Աքերման-Թոյպների յիշատակի մրցանակը։

Էմիլ Արթին ծնած է 1898-ին Վիեննա, որ այդ ժամանակ մայրաքաղաքն էր Աւստրօ-Հունգար Կայսրութեան։ Հօր անունն ալ Էմիլ էր. ան արուեստի գործերու վաճառական էր, մայրը՝ Էմմա Լաուրա-Արթինը, օփերային մէջ երգչուհի էր։ Ըստ Արթինի որդի՝ Մայքլի, «Արթին» հայկական Արթինեան ազգանունի կրճատ տարբերակն է։

Սեպտեմբեր 1904-ին դպրոց կ'ընդունուի, հաւանաբար Վիեննայի մէջ։ Երբ Էմիլ ութ տարեկան էր, անոր հայրը կը մահանայ: 15 Յուլիս 1907-ին, մայրը գերմանախօս Ռայխենպերկէն (ներկայիս՝ Չեխիոյ Լիպերեց քաղաք) յաջողակ գործարար Ռուտոլֆ Հուպների հետ կը վերամուսնանայ[9]։ Սկիզբը մէկ տարի, Սեպտեմբեր 1907-ին, մանուկ Էմիլը Աւստրիոյ սահմանին մօտ հարաւային Չեխոսլաւաքիոյ մէջ գտնուող փոքրիկ Սթրոպնից քաղաքի դպրոցը կ'ընդունուի, եւ այդ պատճառաւ ուսանելու համար տունէն հեռու կ'ապրի, տեղական ագարակներէն մէկուն մէջ։ Յաջորդ տարին, ան Ռայխենպերկ վերադառնալով, դպրոց կը շարունակէ իր նախակրթական ուսումը՝ մինչեւ 1916։

Համալսարանական Տարիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հոկտեմբեր 1916-ին, Էմիլ կ'ընդունուի Վիեննայի համալսարանը՝ մասնագիտանալու համար մաթեմաթիկայի մէջ։ Գերազանց արդիւնքով ուսումը կ'աւարտէ ու կը հաստատուի Համպուրկ՝ Գերմանիա, ուր կը դասախօսէ եւ գիտական իր պրպտումները յառաջ կը տանի մինչեւ 1937 թուական։

1932-ին կ'ամուսնանայ Ռուսաստան ծնած հրէուհիի մը՝ Նաթաշա Ժասնիի (Natascha Jasny) հետ[10]։ Նացիական հետապնդումներէ խոյս տալով՝ Էմիլ Արթին 1937-ին կ'ապաստանի Միացեալ Նահանգներ եւ շուտով կը ստանայ ամերիկեան քաղաքացիութիւն։

1938-ին դասախօսական պաշտօնի կը կոչուի Ինտիանայի, իսկ 1946-ին Փրինսթընի համալսարաններուն մէջ։ Ամերիկա Միացեալ Նահանգներու մէջ քսանամեայ իր պաշտօնավարութեան շրջանին էր, որ Էմիլ Արթին կը կատարէ իր յայտնագործումները եւ կը մշակէ իր տեսութիւնները, որոնք հանրահաշուի բնագաւառին մէջ մեծ հեղինակութիւն կ'ապահովեն իրեն։

1958-ին Էմիլ Արթինեան կը վերադառնայ Համպուրկ, ուր կը շարունակէ գիտական իր հետազօտութիւններն ու դասախօսական աշխատանքը մինչեւ 2 Դեկտեմբեր 1962՝ իր վախճանը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #119045125 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. https://books.google.cat/books?id=3lJ1DwAAQBAJ&pg=PA104 — է. 104–106.
  5. https://www.pfarre-weidling.at/uploads/friedhof/Friedhofsbuch.pdf — է. 100.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. 7,0 7,1 CONOR.Sl
  8. (unspecified title)
  9. «Էմիլ Արթին (Արթինեան, 1898-1962) - Azat Or»։ Azat Or (en-US) 
  10. Sessions Collective։ «Natascha Artin-Brunswick, née Jasny | Memorial2U.com»։ www.memorial2u.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-07-01-ին