Էդուարդ Միրզոյեան
Էդուարդ Միրզոյեան |
---|
Էդուարդ Միրզոյեան (12 Մայիս 1921[2][1], Գորի, Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւն[2] - 5 Հոկտեմբեր 2012[1], Երեւան, Հայաստան), հայ երգահան, մանկավարժ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ, մշակութային, հասարակական գործիչ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էդուարդ Միրզոյեանի հայրացուն՝ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ Միքայէլ Միրզոյեանը (1888, Թիֆլիս – 1958, Երեւան), երգահան, խմբավար ու մանկավարժ էր։ 1908-ին աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, 1921-ին՝ երաժշտանոցը։ Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օփերային պատկերներ, երգեր («Տօնածառ ջան, տօնածառ», «Ծիտիկի երգը» եւ այլն)։
Էդուարդ Միրզոյեանը 1941-ին աւարտած է Երեւանի պետական երաժշտանոցին մէջ՝ Վարդգէս Տալեանի ստեղծագործական դասարանը, այնուհետեւ 1946 - 1948 թուականներուն կատարելագործած է Հայ մշակոյթի տան երաժշտական սթիւտիոյին մէջ։ 1948-էն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցին մէջ։
Միրզոյեանի ստեղծագործութիւններուն մէջ կ՛առանձնանան Աւետիք Իսահակեանի եւ Եղիշէ Չարենցի խօսքերով գրած ռոմանսները («Ասում են, թէ...», «Երազ տեսայ» եւ այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծուած ուժաբանութեամբ աչքի ինկած են անոր «սիմֆոնիք պարեր», «Տօնական նախերգանք», «Ինտրոդուկցիա եւ Անընդհատ շարժում» (ջութակի եւ նուագախումբի համար) գործերը։ Երգահանի Լարային քառեակը հայ սենեկային երաժշտութեան ուշագրաւ երկերէն է։ Հայրենասիրական շունչով տոգորուած են՝ «Հայաստան», «Տօնական» եւ այլ երգեր։ Հայկական սիմֆոնիք երաժշտութեան նուաճումներէն են Թաւ ջութակի եւ դաշնամուրի սոնաթը (նուագերգութիւն)։ Հարուստ եւ բազմատեսակ է Էդուարդ Միրզոյեանի ստեղծագործական ժառանգութիւնը։ Գրած է նաեւ «Ալպոմ թոռնիկիս համար» («Առաւօտ», «Մարիամ» եւ այլն), Պոէմ՝ դաշնամուրի, Պոէմ-էպիտաֆիա՝ սենեկանին նուագախումբի համար, եւ այլ գործեր։
Միրզոյեանի աշակերտներէն են երգահաններ՝ Ջիւան Տէր Թադեւոսեանը, Կոնստանտին Օրբէլեանը, Աւետ Տէրտէրեանը, Խաչատուր Աւետիսեանը, Ռոպերթ Ամիրխանեանը եւ ուրիշներ։
1956 - 1991 թուականներուն եղած է Հայաստանի երաժշտահաններու միութեան վարչութեան նախագահ (1994-էն՝ պատուաւոր), իսկ 1962-էն ընտրուած է Խորհրդային Միութեան երաժշտահաններու միութեան նախագահութեան քարտուղար։ 1977-ին Է. Միրզոյեան եղած է Հայաստանի խաղաղութեան հիմնադրամի վարչութեան նախագահ (2009-էն՝ պատուաւոր)
Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Միրզոյեանը պարգեւատրուած է «Կիրիլ եւ Մեֆոտի» (1971, Պուլկարիա),
- Հայ եկեղեցւոյ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի,
- ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն ալ՝ 2001),
- «Պետրոս Մեծ» (2005, Գերմանիա) շքանշաններով,
- ՀՀ Մովսէս Խորենացիի (1998), ՀՀ ԳԱԱ ոսկէ (2006),
- Լէոնարտօ տա Վինչիի անուան միջազգային (2006),
- «Եկատերինա Բ.» (2006, ՌԴ) մետալներով,
- 1988-ին արժանացած է Խորհրդային Հայաստանի մշակոյթի նախարարութեան Արամ Խաչատրեանի անուան մրցանակի[3]։
Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2013 թուականի Յունուար 24-ին՝ Հայաստանի Հանրապետութեան հանրային խորհուրդը, կ՛որոշէ կայացնել՝ Դիլիջանի Կոմպոզիտորներու ստեղծագործական տունը անուանել Էդուարդ Միրզոյեանի անունով[4]:
Ստեղծագործութիւնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ասում են թէ... ռոմանս Աւետիք Իսահակեանի խօսքերով 1939,
- Երազ տեսայ ռոմանս 1941,
- Հայրենիքն է կանչում խմբերգ 1941,
- սիմֆոնիք պարեր 1947,
- Տօնական նախերգանք 1947,
- Լարային կուարտետ 1947։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Мирзоян Эдвард Михайлович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Էդուարդ Միրզոյեան (1921-2012)»։ Hamazkayin (Hy-am)։ 1921-12-18։ արտագրուած է՝ 2020-08-31
- ↑ Դիլիջանի «կոմպոզիտորների տուն»ը կը կոչուի Էդուարդ Միրզոյեանի անունով
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ոչ Եւս Է Յօրինող Էդուարդ Միրզոյեան:
- Էդուարդ Միրզոյեան (1921-2012). Հայ Երգի եւ Երաժշտութեան Սիրուած Վարպետը:
- Էդուարդ Միրզոյեան (1921-2012):
- Articles with hCards
- Infobox musical artist with missing or invalid Background field
- 12 Մայիսի ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Կորի ծնածներ
- 5 Հոկտեմբերի մահեր
- 2012 մահեր
- Երեւան մահացածներ
- Հայ երգահաններ
- ՀԽՍՀ ժողովրդական արուեստագէտներ
- 12 Մայիսի ծնածներ
- 5 Հոկտեմբերի մահացածներ
- Երեւանի պատուաւոր քաղաքացիներ
- Պատուոյ շքանշանի ասպետներ