Զենոբ Գլակ
Զենոբ Գլակ | |
---|---|
Ծնած է | 300[1] |
Ծննդավայր | Կեսարիա, Կապադովկիա |
Մահացած է | 350[1] |
Քաղաքացիութիւն | Մեծ Հայք |
Մասնագիտութիւն | հոգեւորական, պատմաբան |
Վարած պաշտօններ | Վանահայր |
Զենոբ Գլակ նաեւ Զենոբ Գլակ Ասորի, Զենոբ Ասորի (300[1], Կեսարիա, Կապադովկիա - 350[1]), Դ. դարու ասորի եկեղեցական գործիչ եւ պատմիչ, Տարօնի եպիսկոպոս, Մշոյ Սուլթան Ս. Կարապետի վանքին վանահայրը եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչի աշակերտներէն: Գրած է «Պատմութիւն Տարօնոյ» գիրքին առաջին մասը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զենոբ Գլակ Կապադովկիոյ Կեսարիա քաղաքէն Մեծ Հայք եկած է Գրիգոր Լուսաւորիչին հետ[2], եղած է անոր աշակերտներէն մէկը[3], ձեռնադրուած է Մամիկոնեաններու նախարարութեան տիրոյթ Տարօնի եպիսկոպոս եւ նշանակուած՝ Մշոյ Սուլթան Ս. Կարապետի վանքին վանահայր, եւ իր անունով ալ հետագային վանքը կոչուած է Գլակայ վանք [2][3][4]։
Պատմութիւն Տարօնոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զենոբ Գլակ «Պատմութիւն Տարօնոյ» գիրքը գրած է Գրիգոր Լուսաւորիչի յանձնարարութեամբ, ասորերէն կամ յունարէն: Այդ պատմութիւնը Է. դարուն հայերէնի թարգմանած եւ իր պատմութեան կցած է Յովհան Մամիկոնեան: Այդ պատճառով ալ ուսումնասիրողները (Գ. Խալաթեան եւ ուրիշներ) Զենոբ Գլակը համարած են Է. դարու պատմիչ: Ան իր գործին մէջ կը պատմէ Հայաստանի մէջ քրիստոնէութեան տարածման, հեթանոսական մեհեաններու կործանման եւ քրիստոնէական եկեղեցիներու հիմնադրման մասին: Իբրեւ ականատես` Զենոբ Գլակ մանրամասն նկարագրած է Տարօնի քրմապետ Արձանին եւ անոր որդիին՝ Դեմետրին յամառ կռիւները Գրիգոր Լուսաւորիչին ու անոր սատարող ուժերուն դէմ[5]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 «Քրիստոնեայ Հայաստան Հանրագիտարան», էջ 353
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 205
- ↑ Պատմական Մեծ Դէմքեր
- ↑ Զենոբ Գլակ