Զաւէն Վարդանեան
Արտաքին տեսք
Զաւէն Վարդանեան | |
---|---|
Ծնած է | 15 Յունուար 1945 |
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Մահացած է | 10 Մարտ 2023[1] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Մասնագիտութիւն | Խմբավար |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիք նուագախումբ, Հայաստանի ազգային Սենեկային նուագախումբ եւ Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմիական թատրոն |
Վարած պաշտօններ | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Ծնողներ | Նազարէթ Վարդանեան |
Զաւէն Նազարեթ Վարդանեան (ծն.՝ 15 Յունուար 1945, Հալէպ, Սուրիա), հայ խմբավար: ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2009)[2]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զաւէն Վարդանեանը ծնած է 1945 թուականին Հալէպ, Սուրիա։
- 1947 թուականին հայրենադարձեր է։
- 1974 թուականին աւարտեր է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի խմբավարութեան կաճառը։
- 1974-1979 թուականներուն եղեր է Հայաստանի պետական սիմֆոնիք նուագախումբի խմբավարի օգնական,
- 1979 թուականին հիմներ է Երեւանի պետական Սենեկային նուագախումբը, որը ղեկավարեր է մինչեւ 1990 թուականը։
- 1994-2000 թուականներուն եղեր է Երեւանի Ալեքսանտր Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէթի ազգային ակադեմիական թատրոնի խմբավար։
- 2003 թուականին տեղափոխուեր է Քուենքա, դասաւանդեր Քուենքայի, Էքուատոր (Սպաներէն՝ Cuenca) Էքուատորի մեծութեամբ երրորդ քաղաքն է) պետական համալսարանի մէջ, ղեկավարեր տեղական սիմֆոնիք նուագախումբերը։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խմբավար Զաւէն Վարդանեանը Հայաստանի մէջ կազմակերպեր է բազմաթիւ փառատօներ ու մրցոյթներ, հայ ունկնդիրին ներկայացուցեր է Սթրավինսքիի (Igor Fyodorovich Stravinsky ComSE), Շնիթքէի (Alfred Garrievich Schnittke), Վարեզի (Edgard Victor Achille Charles Varèse), Հենցի, Այվզի, Քոքքոնենի (Joonas Kokkonen), Նորտկրենի (Pehr Henrik Nordgren) եւ այլ հեղինակներու ստեղծագործութիւններ[3]:
- Ան Նաեւ ղեկավարեր է երաժշտական փառատօն նուիրոած Պախի եւ հայկական հոգեւոր երաժշտութեան, ինչպես նաեւ «Շէյքսփիրի օրերը Հայաստանի մէջ» փառատօնը (2000):
Վկայութիւններ Զաւէն Վարդանեանի մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այն, ինչ կատարեց Արտեմ Այվազեանը հայ էսթրատային երաժշտութեան ժանրի մէջ, Թաթուլ Ալթունեանը ժողովրդական երգ ու պարի ժանրի մէջ, նոյնը կատարեց Զաւէն Վարդանեանը հայ Սենեկային-նուագախմբային երաժշտութեան ժանրի մէջ: |
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1969 թուականին, ան արժանացեր է Հայաստանի Հանրապետութեան մրցոյթ ոսկի մետալին: