Զարի Էլմասեան

Զարի Էլմասեան
Ծնած է 12 Հոկտեմբեր 1906(1906-10-12)[1]
Ծննդավայր Լինն, Էսեքս շրջան, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Մահացած է 6 Փետրուար 1990(1990-02-06)[1] (83 տարեկանին)
Մահուան վայր Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ուսումնավայր Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո?[1]
Իսթմանի երաժշտական դպրոց?
Նոր Անգլիայի կոնսերվատորիա?[1]
Տեսակ օփերա եւ մյուզիքլ?
Մասնագիտութիւն երգչուհի, կինոդերասանուհի, օպերային երգչուհի

Զարուհի Էլմասեան (12 Հոկտեմբեր 1906(1906-10-12)[1], Լինն, Էսեքս շրջան, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] - 6 Փետրուար 1990(1990-02-06)[1], Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), նաեւ ծանօթ իբր Զարի Էլմասեան, եւ յետոյ նաեւ իբր Զարուհի Էլմասեան Վարդեան, Ամերիկացի երգչուհի, ամէնէն շատ ծանօթ իր ձայնային դերասանութեամբ Հոլիուտի տարբեր երգային ֆիլմերու համար, ներառեալ Զմրուխտէ Քաղաքը (անգլ.՝ The Wizard of Oz)։

Վաղ կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զարուհի Էլմասեան ծնած է Լինն, Մասաչուսէթս, դուստրը Ճոն Էլմասեանի եւ Սաթենիկ Ալուճեանի։ Իր ծնողքը ծնած էին Հայաստան։ Ընտանիքը կը փոխադրուի Ֆրեզնօ, Քալիֆորնիա, երբ իր փոքր քոյր Ալիսը կը ծնի։ Ան կը յաճախ Ֆրեզնոյի Պետական Քոլէկը, Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարանը, Իսթմըն Երաժշտութեան Դպրոցը եւ Նիւ Ինկլընտի Երաժշտանոցը։[2]

Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Էլմասեանը կ՚երգէ ռատիո ծրագրի մը համար 1929 թուականին եւ Սան Ֆրանսիսքոյի Օփերային հետ 1930 թուականէն 1932, Անին ու Արան (գերմ.՝ Hänsel & Gretel), Մանոն (անգլ.՝ Manon), Թաննհաուզըր (գերմ.՝ Tannhäuser), եւ Գարմէն (անգլ.՝ Carmen[3] Յետոյ, ան կ՚երգէ Լոս Անճելըսի Օփերային համար, ինչպէս նաեւ իբր եկեղեցու սոլոիսդ Քալիֆորնիոյ մէջ 1930էն 1940:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայ երաժշտության հանրագիտարան / խմբ. Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2019. — է. 249. — 712 է. — ISBN 978-5-89700-047-0
  2. Who's who in music and dance in Southern California։ University of California Libraries։ Hollywood : Bureau of Musical Research։ 1933։ էջեր 126-127, 189 
  3. «Performance Archive»։ San Francisco Opera Archive։ արտագրուած է՝ 2020-04-20