Երիտասարդ Հայուհի
Արտաքին տեսք
Երիտասարդ հայուհի, ամսագիր, երկշաբաթաթերթ, ամսաթերթ։ Հրատարակուած է 1932-1934-ին (առաջին շրջան) եւ 1947—1968 -ին (երկրորդ շրջան), Պէյրութի մէջ։ Խմբագիր՝ Ս․ Սեզա (Ս․ Զարիֆեան)։ Կը փորձէր լուսաբանել հայ կնոջ դերը, անոր գործունէութիւնը սփիւռքի մէջ։ Մեծ տեղ յատկացուցած է Սովետական Հայաստանի գիտութեան ու մշակոյթի բնագաւառներու նշանաւոր կանանց, տպագրել սովետական գրողներու ստեղծագործութիւններ, ներկայացուցած լիբանանահայ մշակութային կեանքի նորութիւններ։ Առաջին շրջանին «Երիտասարդ Հայուհի»-ին աշխատակցած են միայն տղամարդիկ, իսկ երկրորդին՝ նաեւ կին գրողներ, արուեստագէտներ, հասարակական գործիչներ։
Աշխատակիցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին շրջանի՝
- Մ․ Տամատեան
- Վահէ-Վահեան
- Շ․ Պէրպէրեան
- Ե․ Տարոնեան
Երկրորդ շրջանի՝
- Շ․ Գույումճեան
- Եօ․ Աճեմեան
- Ա․ Դաւիթեան
- Բ․ Նաճարեան
- Տուրի