Եուրի Աբովեան
| Եուրի Աբովեան | |
|---|---|
| Ծնած է | 1 Նոյեմբեր 1941 |
| Ծննդավայր | Կարզախ, Վրաստան |
| Մահացած է | 3 Դեկտեմբեր 2005 (64 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Անասնաբուծական-անասնաբուժական Հիմնարկ |
| Կոչում | փրոֆէսոր և թղթակից անդամ |
| Մասնագիտութիւն | անասնաբույժ |
| Աշխատավայր | Երեւանի Անասնաբուծական-անասնաբուժական Հիմնարկ |
| Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա |
Եուրի Աբովեան (1 Նոյեմբեր 1941, Կարզախ, Վրաստան - 3 Դեկտեմբեր 2005, Երեւան, Հայաստան), հայ անասնաբոյժ։ 1993՝ կենսաբանական գիտութիւններու դոկտոր (1993), մասնագէտ (1994), ՀԳԳԱ թղթակից անդամ (1998):
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1965 թուականին աւարտած է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական հիմնարկը: 1965 թուականէն աշխատած է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական հիմնարկին մէջ, 1974-1978 թուականներուն եղած է ԳՀ բաժանմունքի ղեկավար, 1994-2002 թուականներուն՝ ՀԳԱ անասնաբուժական առողջապահական փորձաքննութեան, զոոհիկիենայի եւ անասնաբուժութեան ամպիոնի վարիչ, 2002-2005 թուականներուն՝ անասնաբուժական բժշկագիտութեան եւ անասնաբուծութեան բաժինի վարիչ։
Աշխատանքները կը վերաբերին գիւղատնտեսական կենդանիներու բնական դիմադրողականութեան բարձրացման հարցերուն։ Ուսումնասիրած է միջավայր-ծնատիպ փոխազդեցութեան դերը տաւարի կազմուածքի բնական դիմադրողականութեան վրայ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005