Եդուարդ Պօյաճեան
Եդուարդ Պօյաճեան | |
---|---|
Ծնած է | 9 Ապրիլ 1915[1] |
Ծննդավայր | Խըտըր Պէկ, Սամանդաղ, Հաթայ, Թուրքիա |
Մահացած է | 13 Հոկտեմբեր 1966[1] (51 տարեկանին) |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Մասնագիտութիւն | արձակագիր, բանաստեղծ, քննադատ, Խմբագիր, ուսուցիչ |
Եդուարդ Պօյաճեան (9 Ապրիլ 1915[1], Խըտըր Պէկ, Սամանդաղ, Հաթայ, Թուրքիա - 13 Հոկտեմբեր 1966[1], Պէյրութ, Լիբանան), հայ բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, քննադատ, խմբագիր եւ ուսուցիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մուսա Լերան Խըտըր Պէկ գիւղը։ Երեք ամսական երեխայ էր, երբ ընտանիքը բարձրաձած է Մուսա լեռ, իսկ հերոսամարտէն ետք՝ տարուած է Եգիպտոս։ Զինադադարին վերադարձած է Մուսա լեռ, ուր սկսած է ուսանիլ գիւղական նախակրթարաններուն մէջ։ Ուսման երկրորդ շրջանին, 1930ին մեկնած է Պէյրութ, Համազգայինի նորաբաց Հայ Ճեմարանը, բարձրագոյն իր ուսումը ստանալու համար։ Հոն մնացած է մինչեւ Ա. լսարանի վերջը (1935), իսկ յետոյ՝ ուսուցիչ դարձած։[2]։
Գրական վաստակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է կանուխէն, տպուած՝ քիչ մը ուշ, 1932-ին. աւելի կամ նուազ սերտ աշխատակցութիւն բերած է «Հայրենիք»-ին, «Յառաջ»-ին, «Ազդակ»-ի գրական շաբաթօրեայ յաւելուածին, «Նայիրի»-ին, «Ակօս»-ին, «Ազդարար»-ին, «Բագին»ին։ Մաս կազմած է այս վերջինի հիմնադիր եւ խմբագրական կազմերուն 1962-էն: Ստորգրած է տարբեր ծածկանուններով՝ Ալպաթրոս, Վազգէն Տիրանեան, Ե. Սարեան եւ Ե. Ծովիկեան։ Իսկ Ճեմարանի Դ. դասարանին մէջ, ձեռնարկած է գրական բովանդակութեամբ խմորատիպ ամսաթերթի մը, «Այգ» անունով։
1944-էն սկսեալ, յաջորդական հատորներով հրատարակած է իր գործերը՝ բանաստեղծութիւն եւ արձակ։ Քերթողական ու արձակ իր էջերը ամփոփուած են վեց հատորներու մէջ.-
- «Սէր Եւ Վիշտ» (քերթուածներ՝ 1944)
- «Հողը» (1948)
- «Թուղթ Զաւակներուս» (1961)
- «Տոմար Տարագրի» (1963)
- «Երկու Նամակներ» (1964)
- «Դէմքեր» (1967)
Գրական պարբերականներու եւ օրաթերթերու մէջ ցրուած կը մնան քանակով պատկառելի եւ որակով անզանցառելի իր էջերը, բանաստեղծութիւններ, արձակ, գրադատականներ, վերլուծական սեւերւումներ, օրագրային եւ յուշագրային սեւեռումներ։
Անընդհատ արտադրած է, ուսուցչական սպառիչ գործունէութեան մը զուգահեռ, մինչեւ իր մահը (Պէյրութ):
Իսկ յետ մահու իր գործերէն լոյս տեսած են «Դէմքեր» (1967), «Երկեր Ա. հատոր» (1968), «Ծննդավայր Կորուսեալ» (1984), «Ընտրանի» (Երեւան 1994), «Կեանքի Ափերէն» (1995) , «Դուն»[3] (Երեւան 2005) եւ «Միտք Պահէ»:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դար Մը Գրականութիւն, Մինաս Թէօլէօլեան, Բ. հատոր, Ամերիկայի Միացեալ Նահանգներ 1977, էջ 353-355:
- Մուսալեռցի-Այնճարցի Գրագէտներ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ ««ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»Ի 80 ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-08-ին։ արտագրուած է՝ 2017-02-08
- ↑ «Գիրք մը, հեղինակ մը՝ Եդուարդ Պօյաճեան։ Դուն»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մուսալեռցի-ԱյնճարցիԳրագէտներ:
- Եդուարդ Պօյաճեան (1915-1966), Հայրենի Կորուսեալ Հողին Ինքնատիպ Երգիչը:
- BOOKS «Ընտրանի»: Archived 2016-03-05 at the Wayback Machine.
- Pages with citations having redundant parameters
- 9 Ապրիլի ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Թուրքիա ծնածներ
- 13 Հոկտեմբերի մահեր
- 1966 մահեր
- Պէյրութ մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մուսա լեռ ծնունդներ
- Պէյրութ մահեր
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ քննադատներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ խմբագիրներ
- Հայ արձակագիրներ
- Գրողներ այբբենական կարգով