Եայա Թուրէ
Եայա Թուրէ | |
---|---|
| |
Անձնական տեղեկութիւն | |
Սեռ` | արական[1] |
Ամբողջական անուն` | ֆրանսերէն՝ Gnégnéri Yaya Touré[2] |
Բնօրինակ անուն` | ֆրանսերէն՝ Yaya Touré |
Մասնագիտացում` | ֆութպոլիստ |
Երկիր` |
Քոթ տ'Իւուար[1] Միացեալ Թագաւորութիւն |
Ծննդեան ամսաթիւ` | 13 Մայիս 1983[3][4][5] (41 տարեկան) |
Ծննդավայր` | Պուաքէ, Gbêkê, Vallée du Bandama District, Քոթ տ'Իւուար[6] |
Նիենիերի Եայա Թուրէ (ֆրանսերէն՝ Gnegneri Yaya Toure, 13 Մայիս 1983[3][4][5], Պուաքէ, Gbêkê, Vallée du Bandama District, Քոթ տ'Իւուար[6]), Քոթ տ'Իւուարցի ֆութպոլիստ։ Մաս կը կազմէ անգլիական Մանչեսթըր Սիթի ակումբին եւ Քոթ տ'Իւուարի ֆուտբոլի ազգային հաւաքականին մէջ։
Թուրէն յայտնի է իր ճշգրիտ փոխանցումներ կատարելու ունակութեամբ եւ ֆիզիքապէս շատ ուժեղ ըլլալով։ Ան հիմնականին մէջ կը խաղայ կենդրոնական կիսապաշտպանի դիրքին վրայ, այդ դիրքին վրայ ան խաղցած է նաեւ 2009 թուականի չեմպիոնների Լիգայի եզրափակիչ Պարսելոնայի կազմին հետ։ Թուրեն կրնայ եւ առաջ երթալ եւ արդիւնաւէտ օգնել խումբի յարձակողներուն եւ արագ նահանջելով՝ միանալ պաշտպանութեան ու խլել գնդակը։ Թուրեն նուաճած է Աֆրիկայյի լաւագոյն ֆութպոլիստի կոչումը 2011, 2012 եւ 2013 թուականներուն։ Թուրէի խաղը գրաւեց ամբողջ Եւրոպայի ուշադրութիւնը։ Թուրեն խաղցած է Պելճիքական Բեւերեն, Ուքրանական Մետալուրգ Դոնեցկ, յունական Օլիմպիակոս եւ ֆրանսական Մոնագոյ ակումբներէն։ Թուրեն Պարսելոնայի մէջ ունեցած է աւելի քան 70 խաղեր եւ դարձաւ Պարսելոնայի 2009 թուականի հիմնական կազմի լաւագոյն խաղացողներէն մէկը՝ օգնելով խումբին յաղթեց բոլոր 6 տիտղոսները օրացոյցային մէկ տարուան մէջ։
Պարսելոնայէն Թուրեն տեղափոխուեցաւ անգլիական առաջատար ակումբներէն մէկը՝ Մանչեսթըր Սիթի, ուր ան նշանակած է բազմաթիւ կոլեր քաղաքացիններու համար։ Ազգային հաւաքականին մէջ Թուրեն խաղցած է 83 խաղեր՝ դառնալով 16 կոլի հեղինակները։
Կանուխ տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրեն իր ֆութպոլային ասպարէզը սկսած է Միմոսաս ֆութպոլային ակադեմիային մէջ։ Օրը օրին Թուրեն կը բարելաւուի։ 2001 թուականին ան խումբ հրաւիրուեցաւՊելճիքական Բեւերեն ակումբին կողմէ։ 2003 թուականին ան 14 Կոտ դ'իւուարցիներէն մէկն էր Բեւերենու խումբէն։ 2003 թուականի ամրանը Թուրեն փորձաշրջան անցաւ Լոնտոնի Արսենալին մէջ: Ան Արսենալի հետ ընկերական հանդիպում ունեցաւ Բարնեթի դէմ՝ խաղալով որպէս առաջ քաշուած յարձակող։ Արսենալի գլխաւոր մարզիչ Արսէն Վենգերը նշած է, որ Թուրեն շատ տաղանդաւոր ֆութպոլիստ է, սակայն ան չէր կողմնորոշուէր, թէ, որ դիրքին վրայ պէտք է խաղայ Թուրեն։ Այդուհանդերձ Թուրէի տրանսֆըրը չիրականացաւ։ Առիթէն օգտուելով՝ Թոնեցկի Մետալուրգը իր դռները բացաւ Թուրէին առջեւ, ուր Թուրեն խաղաց մէկ ու կէս տարի։
Ակումբային Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օլիմպիակոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրեն Օլիմպիակոս միացաւ 2005 թուականին։ Այդ մրցաշրջանին մէջ Օլիմպիակոսը նուաճեց երկու տիտղոս։ Թուրեն կը համարուէր Օլիմպիակոսի առանցքային ֆութպոլիստներէն մէկը։ Անոր խաղով շարունակեցին հետաքրքրուիլ աւելի շատ ու շատ եւրոպական բարձրակարգ ակումբներ։
Մոնաքօ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2006 թուականի աշխարհի առաջնութենէն յետոյ Թուրեն միացաւ ֆրանսական Մոնաքոյին եւ խաղաց Լիգայ 1-ին մէջ։ թուրեն այդքան ալ լաւ յարաբերութիւններու մէջ չէր Մոնաքոյի գլխաւոր մարզիչին հետ։ Այդ օրերուն Թուրեն կը խաղար կ'իսապաշտպանի դիրքին վրայ։ Լաուրենտ Բանիդը փոխարինեց Լասիոյ Բոլոնիին եւ Թուրեն դարձաւ Մոնաքոյի անփոխարինելի ֆութպոլիստը։ Թուրեն նշանակեց 5 կարեւորագոյն կոլեր եւ խումբին օգնեց տօնել շատ կարեւոր յաղթանակներ։ Այդ ամէնը տեսնելով Թուրէով հետաքրքրուեցաւ աշխարհի լաւագոյն ֆութպոլային ակումբներէն մէկը՝ Պարսելոնան։
Պարսելոնա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրեն Պարսելոնային միացաւ 2007 թուականին 10 միլիոն ֆունտ ստեռլինի դիմաց։ Անոր դէյբիւնտը կայացաւ 2007 թուականի օգոստոս 26-ին Լա Լիգայյի հերթական դուրերէն մէկուն ընթացքին՝ ռասինգի դէմ։ 2007 թուականին Ժոան Գամպերի գաւաթի խաղին Պարսելոնան կը մրցէր միլանի Ինտերի դէմ։ Այդ խաղին մէջ Թուրեն նշանակեց իր առաջին կոլը, իսկ Պարսելոնան յաղթեց 5-0 հաշուով։[7] Թուրէի առաջին կոլը երկար սպասեցնել չտուաւ։ Սեպտեմբերի 2-ին՝ Ատլետիկ Բիլբաոյյի դէմ խաղին, Թուրեն նշանակեց իր առաջին պաշտօնական կոլը։[8] Չեմպիոնների լիգային մէջ իր առաջին կոլը Թուրեն նշանակեց Շալկէ 04-ի դարպասը 2007-2008 Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչին Պարշան յաղթեց 2-0 հաշուով եւ դուրս եկաւ կիսաեզրափակիչ։ Նորանշանակ մարզիչ Խօսեպ Գվարդիոլայն 2009 թուականի Չեմպիոններու Լիգայի եզրափակչին կիսապաշտպանութեան գիծին նախընտրեց ոչ թէ Թուրէին այլ բուսկետսին:[9] 2010 թուականին յայտարարուեցաւ, որ Թուրեն պէտք է փոխէ իր ակումբը։
Մանչեսթեր Սիթի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2010 թուականի, Յուլիս 2-ին, յայտարարուեցաւ, որ Թուրեն հնգամեայ պայմանագիր կնքեՐ Է ՄանչեսթԸր Սիթիի հետ 24 միլիոն ֆունտ ստեռլինի դիմաց։[10] Տեղափոխուելով Մանչեսթեր Սիթի, թուրեն պիտի խաղար իր եղբօր Կոլոյ Տուրէի հետ, որ 2009 թուականին Արսենալէն տեղափոխուած է Սիթի։ Թուրեն Սիթիի մէջ իր առաջին խաղը խաղաց մինչ մրցաշրջանի ընթացքին, երբ թիմն ընկերական կը խաղար եւ կը մրցէր Ամերիկա ակումբի հետ։ Խաղի հիմնական ժամանակը աւարտեցաւ ոչ-ոքի յաղթանակով՝ 1-1 հաշուով։ Սիթին յաղթեց յետխաղեայ 11 մեթրանոց հարուածաշարով։ Օգոստոս 7-ին՝ մէկ այլ ընկերական խաղին, որը կը կայանար արդէն Սիթիի մէջ, իսկ մրցակիցը Վալենսիան էր, Թուրեն ճանչցուեցաւ խաղի լաւագոյն ֆութպոլիստը։
Միջազգային Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դուրեն իր երկրի ազգային հաւաքականին մէջ նորամուտը նշած է դեռեւս 2004 թուականին։ Ան Կոտ դ'իւուարի հաւաքականի հետ 3 անգամ մասնակցած է աշխարհի առաջնութիւններուն։ 2010 թուականին ան Հարաւային Կ'որէայի դէմ խաղին դարձաւ կօլի հեղինակ եւ Կոտ դ'իւուարը յաղթեց 3-0 հաշուով։ Դուրեն իր հաւաքականին միացաւ նաեւ 2014 թուականին, սակայն չկարողացաւ յաղթահարել խմբային փուլի արդիւնքը։
Խաղաոճը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրեն յայտնի է իր լաւ խաղային որակներով։ Կը տիրապետէ լաւ դեքնիքներու, կը կատարէ ճշգրիտ փոխանցումներ եւ ֆիզիքապէս շատ լաւ է պատրաստուած։
Անձնական կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուրէի եղբայրը Կոլոյ թուրեն՝ ֆութպոլիստ է, որ կը խաղայ լիւերբուլի մէջ` պաշտպանողական դիրքին վրայ։ Միւս եղբայրը՝ Իբրահիմ Թուրեն կրկին ֆութպոլիստ է։ Թուրեն ամուսնացած չէ։ Կը տիրապետէր 5 լեզուի՝ անգլերէն, Ֆրանսերէն, սպաներէն, Ռուսերէն եւ Կոտ դ'իւուարի տեղական լեզուին։ Եայա Թուրէի եղբայր Իպրահիմը մահացաւ վերջերս։ Եայա Թուրեն իսլամ է։ Թուրէի հայրը մահացած է, երբ ան փոքր եղած է։ Յաճախելով ֆութպոլի փորձերու դժուարութիւններով վճարած է իր վարձը։ Եղբայրներէն ամենալաւ յաջողութիւններու հասած է ինքը։ Չնայած եղբայրը՝ Կոլոյ Թուրեն կը խաղայ բարձրակարգ ակումբի մէջ, սակայն ան չէ յաջողած տիտղոս նուաճել։ Թուրեն յաջողութիւններու հասած է նաեւ իր երկրին մէջ` դառնալով տարուայ լաւագոյն մարզիկը, ֆութպոլիստ, կրկնելով այդ յաջողութիւնները մի քանի անգամ։
Վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Եւրոպա | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բեվերեն | 2001–02 | 28 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 0 |
2002–03 | 30 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
2003–04 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 0 | |
Ընդհանուր | 70 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 70 | 3 | |
Մետալուրգ Դոնեցկ | 2003–04 | 11 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 1 |
2004–05 | 22 | 2 | 2 | 1 | 4 | 1 | 28 | 4 | |
Ընդհանուր | 33 | 3 | 2 | 1 | 4 | 1 | 39 | 5 | |
Օլիմպիակոս | 2005–06 | 26 | 3 | 0 | 0 | 6 | 0 | 32 | 3 |
Ընդհանուր | 26 | 3 | 0 | 0 | 6 | 0 | 32 | 3 | |
Մոնագօ | 2006–07 | 27 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 5 |
Ընդհանուր | 27 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 5 | |
Պարսելոնա | 2007–08 | 26 | 1 | 2 | 0 | 12 | 1 | 40 | 2 |
2008–09 | 25 | 2 | 5 | 1 | 10 | 0 | 40 | 3 | |
2009–10 | 23 | 1 | 6 | 0 | 8 | 0 | 37 | 1 | |
Ընդհանուր | 74 | 4 | 13 | 1 | 30 | 1 | 117 | 6 | |
Մանչեսթըր Սիթի | 2010–11 | 35 | 6 | 8 | 3 | 8 | 1 | 51 | 10 |
2011–12 | 32 | 6 | 1 | 0 | 9 | 3 | 42 | 9 | |
2012–13 | 32 | 6 | 5 | 2 | 5 | 1 | 42 | 9 | |
2013–14 | 35 | 20 | 7 | 3 | 7 | 1 | 49 | 24 | |
Ընդհանուր | 134 | 38 | 21 | 8 | 29 | 6 | 184 | 51 | |
Ընդհանուր | 364 | 55 | 35 | 10 | 68 | 8 | 469 | 73 |
Միջազգային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կոտ դ'Իվուար | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2004 | 3 | 0 |
2005 | 2 | 0 |
2006 | 15 | 1 |
2007 | 4 | 1 |
2008 | 10 | 1 |
2009 | 9 | 2 |
2010 | 13 | 2 |
2011 | 5 | 2 |
2012 | 10 | 1 |
2013 | 11 | 6 |
Ընդհանուր | 83 | 16 |
Տիտղոսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միմոսաս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կոտ դ'իւուարի առաջնութիւն։ 2001
Օլիմպիակոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յունաստանի առաջնութիւն։ 2005-2006
- Յունաստանի գաւաթ։ 2005-2006
Պարսելոնա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լա Լիգայ - 2008-09, 2009-10
- Կոպայ դել Ռեյ - 2008-09
- Սուպերկոպայ դէ Իսպանիայ - 2009
- Չեմպիոնների Լիգայ - 2008-09
Մանչեսթըր Սիթի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անգլիայի պրեմիեր Լիգայ։ 2011-2012, 2013-2014
- ՖԱ գաւաթ։ 2010-2011
- Լիգայի գաւաթ։ 2013-2014
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://footrdc.com/a-la-une/yaya-toure-footballeur-ivoirien-principales-qualites-dun-joueur/
- ↑ https://www.footmercato.net/joueur/gnegneri-yaya-toure/
- ↑ 3,0 3,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 4,0 4,1 FBref.com
- ↑ 5,0 5,1 As — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.programme-tv.net/biographie/260574-toure-yaya/
- ↑ Բարսան յաղթեց 5-0 հաշուով
- ↑ Տուրէի առաջին պաշտօնական գոլը
- ↑ http://www.uefa.com/newsfiles/ucl/2009/302813_lu.pdf
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-04-17-ին։ արտագրուած է՝ 2016-01-27
- Կաղապար:Soccerbase
- Yaya Touré profile Goal.com
- Yaya Touré profile Բարսելոնա
- Yaya Touré profile Մանչեսթեր Սիթի