Գրիգոր Միսքճեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Գրիգոր Միսքճեան
Ծնած է 1865
Ծննդավայր Կ.Պոլիս
Վախճանած է 5 Օգոստոս 1915
Վախճանի վայր Անգարա
Ազգութիուն Հայ
Կրօնք Կ­թո­լիկ
Մասնագիտութիուն Բժիշկ

Կատեգորիա:Անձինք Կատեգորիա:Բժիշկներ այբբենական կարգով

Գրիգոր Միսքճեան (1865, Կ. Պոլիս - 5 Օգոստոս 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1865 թուականին Կ.Պոլիս՝ հայ կաթոլիկ ընտանիքի մէջ։ Բժիշկ Ստեփան Միսքճեանի եղբայրն է։ Նախնական կրթութիւնն ստացած է Կ. Պոլսոյ Միջա-գիւղի մէջ (Օրթաքէոյ)։ Ստացած է դեղագործական կրթութիւն ու զբաղած է դեղագործութեամբ։ 1915 թուական Ապրիլին բանտարկուած է Կ. Պոլսոյ բանտին մէջ, ապա՝ աքսորուած Չանղըրը։ Անունը փորագրուած է Չանղըրըի հաւաքուած համրիչին՝ 99 հատիկներէն մէկուն վրայ։ 1915 թուականի Օգոստոս 5-ին՝ դարձեալ Օրթագիւղէն աքսորուած է։ Գոնիայէն 2 ժամ հեռաւորութեան վրայ գտնուող վայրի մը մէջ, Անգարայի մօտ, սրախողխողի ենթարկուած է, եղբօր՝ Ստեփանի հետ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տժուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922 թուական։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, Ապրիլ 24, 1985։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ.,Հայ գողգոթան, Երեւան, 1991։
  • Աւագյան Կարինէ, Եղեռնայուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի, Երեւան, 2002։
  • Աւագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը,

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։