Գրիգոր Եղիազարեան
| Գրիգոր Եղիազարեան | |
|---|---|
| Ծնած է | 8 (21) Դեկտեմբեր 1908[1][2] կամ 25 Նոյեմբեր (8 Դեկտեմբեր) 1908 |
| Ծննդավայր | Բլուր, Սուրմալուի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 4 Նոյեմբեր 1988[2] (79 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան?[1] և Մոսկուայի երաժշտանոց[1] |
| Կոչում | փրոֆէսոր |
| Տեսակ | Ակադեմական երաժշտութիւն |
| Մասնագիտութիւն | երգահան և երաժշտութեան դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց, Հայաստանի Կոմպոզիտորներու Միութիւն[1] և Գյումրու երաժշտական ուսումնարան? |
| Վարած պաշտօններ | ռեկտոր? |
| Անդամութիւն | Խորհրդային Միութեան երաժշտահաններու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Գրիգոր Եղիազարեան (8 (21) Դեկտեմբեր 1908[1][2] կամ 25 Նոյեմբեր (8 Դեկտեմբեր) 1908, Բլուր, Սուրմալուի գավառ, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 4 Նոյեմբեր 1988[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]), հայ երաժշտահան, մանկավարժ եւ հասարակական գործիչ[3]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սուրմալու գաւառի Բլուր գիւղին մէջ: Փոքր տարիքէն ընտանիքի անդամներուն հետ տեղափոխուած է Երեւան, սակայն 1918-1920 թուականներուն կորսնցնելով հայրն ու մայրը մնացած է որբ:
Դպրոցական ուսումը աւարտելէ ետք ընդունուած է զինուորական ծառայութեան, ուր եօթ տարի եղած է զինուորական նուագախումբի փողահար, որուն շնորհիւ սկսած է մասնագիտական երաժշտութեան ասպարէզին:
Եղիազարեան ուսում ստանալու նպատակով մեկնած եւ ընդունուած է Մոսկուայի երաժշտանոցի կից գտնուող երաժշտական ուսումնարանի տեսական բաժինը եւ ապա հետեւած՝ երաժշտահանութեան դասընթացքներուն: Մոսկուայի երաժշտանոցի իր ուսումը աւարտած է 1935 թուականին:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը աւարտելէ ետք տեղափոխուած է Կիւմրի, գործակցելու Մռավեանի անուան թատրոնին, որ եղած է իր երաժշտական յօրինումներու առաջին հարթակը. ներկայացումներու համար յօրինած է երաժշտութիւններ:
Կիւմրիի մէջ սկսած է զբաղիլ նաեւ մանկավարժութեամբ: Եղիազարեան ժամանակ մը ետք՝ 1938-ին դարձեալ տեղափոխուած է Երեւան եւ սկսած է երաժշտութիւններ յօրինել Կիւմրիի եւ Երեւանի գեղարուեստական թատրոններուն համար, միաժամանակ մանկավարժական գործունէութիւն ծաւալելով Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանին եւ Երեւանի երաժշտանոցին մէջ:
Երաժշտահանը 1948 թուականին իբրեւ ուսուցիչ պաշտօնավարած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցին մէջ։
1953-1957 թուականներուն եղած է Հայաստանի Երաժշտահաններու միութեան վարչութեան նախագահ, իսկ 1954-1960 թուականներու միջեւ՝ Երեւանի անուան պետական երաժշտանոցի վերատեսուչ:
Եղիազարեան եղած է հայ արդի երաժշտահաններու դպրոցի հիմնադիրներէն մէկը. անոր աշակերտած են երաժիշտ Գէորգ Արմենեան, Էմին Արիստակէսեան, Գեղունի Չթչեան, Երուանդ Երկանեան եւ բազմաթիւ ուրիշներ:
Գրիգոր Եղիազարեան հեղինակ է բազմաթիւ ջութակի եւ նուագախումբի համար գրուած ձայնանիշներու, որոնցմէ յայտնի են «Արեւածագին» եւ «Սեւան» թատերապարերը[4]:
Շքանշաններ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արժանացած է Խորհրդային Հայաստանի «Վաստակաւոր գործիչ» կոչումին (1953),
- «Աշխատանքային Կարմիր Դրօշ» շքանշանին (1956),
- Խորհրդային Պետական մրցանակին (1970 թուականին),
- «Ժողովրդական արուեստագէտ» կոչումին (1977)[5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Գրիգոր Եղիազարեան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-12-20-ին։ արտագրուած է՝ 2022-03-15
- ↑ «AV Production - Գրիգոր Եղիազարեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-15-ին։ արտագրուած է՝ 2022-03-15
- ↑ «ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ (1908-1988)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-15