Գուսան Հայկազուն
Գագիկ Ստեփանի Նազարեան | |
---|---|
Նաեւ յայտնի է իբրեւ | Гусан Айказун |
Ծնած է | Ապրիլ 20 1951 |
Ծննդավայր | Արտաշատ |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Գուսան, երգիչ, երգահան |
Գուսան Հայկազուն( 1951 թուականի 20 Ապրիլ , Արտաշատ, Հայկական ԽՍՀ), իսկական անունը Գագիկ Ստեփանի Նազարեան, հայ գուսան, երգահան, երգերու հեղինակ, «Հայկազունք» երաժշտական համոյթի գեղարուեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ, Արցախեան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամաւորներու միութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գագիկ Ստեփանի Նազարեանը ծնած է 1951 թուականին 20 Ապրիլին Արտաշատ քաղաքին մէջ, Հայկական ԽՍՀ։ Ընտանիքին մէջ կար նաեւ երեք քոյր։ Արմատները Պարսկահայքի Խոյ քաղաքէն են։ Վաղ հասակին կորսնցուցած է իր հայրը։
Արդէն դպրոցական տարիներուն սկսած է գրել հայրենասիրական եւ սիրային երգեր։ Ըստ գուսանի, Րաֆֆի Յարութիւնեան անունով դասատուի շնորհիւ է նաեւ, որ ան սկսաւ հայրենասիրական երգեր գրելու։ Աւարտած է դպրոցը 1967 թուականին, ատկէ ետք ընդունուած է Երեւանի շինարարական տեխնիկումը։ Մասնագիտութեամբ շինարար-ինժեներ է։
Ըստ գուսանի, իր ստեղծագործութիւնները պայքարի կոչ են եւ այնտեղ «լացելու» մոտիւներ չկան Իր «Հայկազունք» երաժշտական համոյթի հետ ամէն տարի Հայաստանի աւելի քան 40 դպրոցներուն մէջ համերգներ է կու տայ ինչպէս նաեւ տարին քանի մը անգամ սփիւռքին մէջ։
Արցախեան Շարժում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մասնակցած է Արցախեան պատերազմին Արտաշատի «Երկրապահ» ջոկատին Մհեր Սաղաթելեանի հրամանատարութեան տակ։ Մարտական գործողութիւնները սկսած է Երասխ գիւղէն, եղած է նաեւ Գետաշենէն, Կապանէն, Գորիսէն, Բերձորէն։ Ծանր մարտերուն չի մասնակցիր, քանի որ իր հրամանատարը նախընտրած է, որ գուսանը շարունակէ նոր երգեր գրել։ Շատ երգեր գրած է անմիջապէս մարտի դաշտէն։ Ըստ գուսան Հայկազունի, ան մէկ անգամ տեսած է մինիին։ Յետագային, մոտիկ շփուած է Մելքոնեանի կնոջ՝ Սեդայի հետ եւ մինչեւ հիմա կապ պահած է անոր ընկեր՝ Ալէք Ենիգոմշեանի հետ։ Առաջին օրերուն միանալով Արցախեան շարժմանը, մեկ շաբաթուայ ընթացքին գրած է իր առաջին՝ «Հայեր, միացէ՛ք» երգը։ Առաջին անգամ կատարած է այն 17 Մայիս 1988 թուականին։
Երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է եւ կատարած է աւելի քան հարիւր երգ, որոնցմէ աւելի քան 10 երգ ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը ընդունած է որպէս բանակային քայլերգ
- Հայեր, միացէք
- Գետաշէն
- Հպարտ գնացեք (1992)
- Մուսա լեռան
- Վերականգնվիր, Կիլիկիա
- Պիտի գնանք (1989)
- Մաղավուզի Կարոյի երգը
- Պարիր, արցախցի
- Մոնթէ Մելքոնեան
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրը՝ Ստեփան Նազարեան։ Ունի երեք քոյր, երեք որդի (որոնցմէ Սիփան Նազարեանը՝ Սիփանը Հայկազունը, երգիչ է) եւ մեկ դուստր։
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի Հանրապետության մշակոյթի վաստակաւոր գործիչ
- ՀՀ Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մետալ եւ շնորհակալագիր
Հետաքրքիր փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Պիտի գնանք» երգը (1989) գուսան Հայկազունի համար ամենասիրածն է իր երգերէն։
- Գուսանը ծանօթ չէ նոտաներուն, չունի երաժշտական կրթութիւն, չի կատարեր ոչ մէկ երաժշտական գործիքով
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գուսան Հայկազունի անձնական էջը Ֆեյսպուքի մէջ
- «Արա՛, Գագո՞ն ով է…այդ մեր պապերի երգն է…»
- «Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում». Գուսան Հայկազունի մեկնաբանութիւնը Սահակ Սահակեանի հետ հարցազրոյցի վերաբերեալ