Գէորգ Դաւիթեան (բժիշկ)
Արտաքին տեսք
(Վերայղուած է Գէորգ Դաւիթեան (Բժիշկ)-էն)
Ծնած է | 1858 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Մահացած է | 6 Մայիս 1908 |
Մահուան վայր | Կեսարիա, Թուրքիա |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Գէորգ Դաւիթեան (1858, Կեսարիա - 6 Մայիս 1908, Կեսարիա), Կեսարացի բժիշկ, Հեքիմ Սերոբէ Դաւիթեանի որդին:
Նախնական կրթութիւնը կը ստանայ ծննադավայրի Ազգ. Վարժարանին մէջ, անցնելով Պոլիս՝ կը մտնէ բժշկական համալսարանի որուն շրջանը աւարտելու մօտ, առանց վկայական առնելու: Ապա կ'երթայ Կեսարիա եւ 5 տարի բժշկութեամբ զբաղելէ ետք կրկին կ'երթայ Կ. Պոլիս եւ վարժարանին շրջանը աւարտելով կը ստանայ վկայական: Կեսարացիք զայն կը կոչէին «Տոքթ. Դաւիթէս» :
Յաջորդաբար կը գործէ Կ. Պոլսոյ, Իզմիրի, Եգիպտոսի, Պէյրութի, Փոր Սայիտի, Կիպրոսի, Եաֆայի մէջ եւ ի վերջոյ կը վերադառնայ Կեսարիա, ուր աւելի քան 10 տարի բժշկութիւն ընելէ ետք կը մեռնի 6 Մայիս 1908-ին:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1939, Պուքրէշ, Դ. հատոր, էջ 607։
- Ալպոյաճեան, «Հայ Կեսարիա» (1524):