Jump to content

Գէորգ Բրու­տեան

Գէորգ Բրու­տեան
Ծնած է 14 (26) Հոկտեմբեր 1888[1][2]
Ծննդավայր Գիւմրի, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 26 Դեկտեմբեր 1952(1952-12-26)[1][2] (64 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Տեսակ դիմանկար, գծանկար? և պլակատ?
Մասնագիտութիւն գեղանկարիչ
Ծնողներ հայր՝ Արշակ Բրուտեան
Երեխաներ Ցիցիլիա Բրուտեան

Գէորգ Բրու­տեան (14 (26) Հոկտեմբեր 1888[1][2], Գիւմրի, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 26 Դեկտեմբեր 1952(1952-12-26)[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ գեղանկարիչ։ 20-րդ դարու առաջին կէսի հայկական գծանկարչութեան աւագ սերունդի ներկայացուցիչներէն։

Ծնած է Ալեքսանդրապոլ, երաժիշտ-ազգագրագէտ Արշակ Բրուտեանի ընտանիքին մէջ։ Ընդհանուր մասնագիտական կրթութիւնը ստացած է Ալեքսանդրապոի մէջ, մասնագիտականը՝ Թիֆլիս՝ Օ. Շմերլինկի նկարչական դպրոցին մէջ։

Խորհրդային իշխանութեան առաջին տարիներուն կազմակերպած է Լենինականի կերպարուեստագէտներու միութիւնը, 1921 թուականին եղած է գեղարուեստական արուեստանոցի հիմնադիրներէն եւ մանկավարժներէն մին։

1937 թուականին տեղափոխուած է Երեւան[3]։ Նկարած է հանրապետական թերթերու եւ ամսագիրներու համար, ստեղծած քաղաքական աֆիշներ։ Ծաւալած է նաեւ լայն քաղաքացիական, հասարակական գործունէութիւն։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Գէորգ Բրուտեանի կենսագրութիւնը avproduction.am կայք»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-10-26-ին։ արտագրուած է՝ 2022-03-15
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։