Բնագիտութեան Պատմութեան Թանգարան (Վիեննա)
Բնագիտութեան Պատմութեան Թանգարան | |
|---|---|
|
| |
|
| |
| Տեսակ | բնագիտական թանգարան?[1][2], հավաքածու? և ակադեմիական հրատարակիչ? |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Ներքին Քաղաք[3][1] և Վիեննա |
| Վայր | Վիեննա |
| Կազմուած է | Q133051178? և Q133054958? |
| Հասցէ | Museumsplatz 3[3]Burgring? |
| Հիմնադրուած է | 1889 |
| Հիմնադիր | Ֆրանց Ժօզէֆ I[4] |
| Պատուիրող | Ֆրանց Ժօզէֆ I |
| Այցելուներ | 564 512 |
| Տնօրէն | Քրիստիան Կոեբերլ?[5], Katrin Vohland?[5], Hans Rebel?[5], Hermann Michel?[5], Otto Pesta?[5], Hans Kummerlöwe?[5], Hermann Michel?[5], Hans Strouhal?[5], Karl Heinz Rechinger?[5], Friedrich Bachmayer?[5], Oliver Paget?[5], Heinz Kollmann?[5] և Bernd Lötsch?[5] |
| Հաւաքածոյի չափ | 30 000 000 |
| 48°12′18″N 16°21′36″E / 48.205131°N 16.359931°E | |
| Կայքէջ | nhm-wien.ac.at(գերմ.)(անգլերէն)[6] |
![]() | |
![]() | |
Բնագիտութեան Պատմութեան Թանգարան (գերմաներէն՝ Naturhistorisches Museum), բնագիտութեան պատմութեան մեծ թանգարան, կը գտնուի Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի մէջ[7]։
Թանգարանի ցուցադրած իրերուն ամէնահին հաւաքածոները ունին 250 տարուան պատմութիւն[7] եւ կը ցուցադրուին 8,700 քառակուսի մեթր տարածքի վրայ։
Ըստ 2011-ի տուեալներուն, թանգարանին մէջ գոյութիւն ունին շուրջ 30 միլիոն նմուշներ, իսկ այդ թիւը մշտապէս աճման մէջ է: Հաւաքածուին նմուշները հիմք կը հանդիսանան 60 գիտնական աշխատակիցներու ուսումնասիրութիւններուն, որոնց շրջանակը կ'ընդգրկէ Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիներու եւ բոյսերու եւ մարդու եղափոխութիւնը, նախապատմական աւանդոյթներն ու սովորոյթները[7]։
Շինութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Թանգարանի գլխաւոր շէնքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, ուր 1889 թուականէն սկսեալ կը ծառայէ իբրեւ բնագիտութեան պատմութեան թանգարան[7]։
Շէնքին բարձրակարգ ճարտարապետական ձեւաւորումը, կահոյքը եւ թանկարժէք ցուցանմուշներու համադրութիւնը անոր կու տան ինքնին պատմական պահպանման կարեւորագոյն առարկայի արժէք[7]։
Ցուցանմուշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերջին յարկին մէջ ցուցադրուած թանկարժէք քարերու, հանածոներու եւ մետեորիտներու կողքին կարելի է տեսնել հոյամողէսի հսկայ կմախք, նախապատմական գեղարուեստական գործեր, բիւրեղեայ հսկայական տոպազ եւ թանկարժէք ադամանդեայ ծաղկեփունջ, որ Մարիա Թերեզան նուիրեր էր իր ամուսինին[7]։
Առաջին յարկին մէջ ցուցադրուած է կենդանական աշխարհի բազմազան տեսակները՝ պարզագոյն ձեւերէն մինչեւ միջատներ ու կաթնասուններ: 200 տարուան նմուշները հետաքրքրական են ո՛չ միայն իբրեւ ցուցանմուշներ, այլեւ՝ իբրեւ գիտութեան պատմութեան մասին պատմական գրառումներ[7]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թանգարանին դահլիճներէն մէկը
- Վեներա Վիլենդորֆէն
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 archINFORM — 1994.
- ↑ https://www.nhm-wien.ac.at/en/mission_statement
- 1 2 3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://www.nhm-wien.ac.at/en/museum/history__architecture/architecture
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 https://www.nhm-wien.ac.at/museum/geschichte__architektur/direktoren_ab_1876
- ↑ Կենսաբազմազանության տվյալների գլոբալ բազա — 2001.
- 1 2 3 4 5 6 7 Պաշտօնական կայք (գերմ.)
| ||||||||||||||||||

