Ֆրանց Ժօզէֆ I
| Ֆրանց Ժօզէֆ I գերմաներէն՝ Franz Joseph I., հունգարերէն՝ I. Ferenc József և չեխ․՝ František Josef I. | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 18 Օգոստոս 1830 |
| Ծննդավայր | Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 21 նոյեմբեր 1916 |
| Մահուան վայր | Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Աւստրո-Հունգարիա[1] և Վիեննա, Աւստրո-Հունգարիա[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և միապետ |
| Վարած պաշտօններ | Ավստրիայի կայսր?, Հունգարիայի թագավոր?, King of Bohemia?, Head of the House of Habsburg? և member of the Sejm of the Polish People's Republic?[3] |
| Ամուսին | Էլիզաբեթ Բավարացի? |
| Ծնողներ | հայր՝ Ֆրանց Կառլ?, մայր՝ Princess Sophie of Bavaria? |
| Երեխաներ | Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի?, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա?, Ռուդուլֆ? և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա? |
|
Ստորագրութիւն | |
Ֆրանց Ժօզէֆ I (18 Օգոստոս 1830, Վիեննա, Աւստրիա - 21 նոյեմբեր 1916, Վիեննա, Աւստրիա) Աւստրիոյ թագաւորութեան, յետագային նաեւ Աւստրօ-Հունգարիայի կայսր՝ Հապսպուրկներու արքայատոհմէն։ Ծնած է 1830-ին։ Իր կառավարման տարիները կը համընկնին Աւստրօ-Հունգարիայի մէջ բռնկած յեղափոխութեան հետ։ Աւստրիոյ ամէնաերկար կառավարած կայսրն է։ Կառավարման առաջին տարիներուն Աւստրիան սահմանադրական միապետութիւն էր, սակայն կառավարման կէսերուն ղեկավարեր է միահեծան կերպով՝ ցրելով Ռայխսթակը։ 1860-1870 թուականներուն կայսրը երկրին մէջ տիրող խառնակ շրջանը ցրելու նպատակով կը կատարէ բարենորոգումներ։ 1916-ին կը մահանայ եւ գահը կ'անցնի որդւոյն։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանց Ժօզէֆ I-ը Ֆրանց Գարլի աւագ որդին է եւ կայսր Ֆերտինանտ I-ի կրտսեր եղբայրը։ Իր մայրը գերմանացի արքայադուստր Սոֆիա Պավարիացին է։ Աւստրիական յեղափոխութեան շրջանին՝ 1848, իր հայրը հրաժարեցաւ Աւստրիոյ գահէն՝ զայն յանձնելով իր տասնութամեայ որդւոյն՝ Ֆրանց Ժօզէֆին եւ 18-ամեայ Ֆրանցը յայտնուեցաւ բազմազգ Հապսպուրկեան պետութեան գահին։
Անձնաւորութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կայսրը յայտնի էր իր պահպանողական հայեացքներով, հասարակ կենցաղով եւ ուշադրութիւն կը դարձնէր բարոյագիտութեան ու աւանդոյթներուն։ Զինք կ'անուանէին «հին դպրոցի վերջին միապետ»։ Այն բանէն յետոյ, երբ եղբայրը գնդակահարուեցաւ Մեքսիքայի մէջ, կայսրը մինչեւ կեանքի վերջը՝ շուրջ 50 տարի, չէր ընդուներ մեքսիքացի պատուիրակներ։ Ան այդպէս ալ հեռաձայն թոյլ չտուաւ օգտագործել պալատին մէջ եւ մեծ դժուարութեամբ համաձայնեցաւ ելեկտրականութիւն կիրառել։ Երբ որդին մահացաւ ինքնասպանութեան նմանուող հանգամանքներու մէջ, Ֆրանց Ժօզէֆը գրեց եւրոպական բոլոր միապետներուն, որ որդիին մահուան պատճառը որսի ժամանակ պատահական արձակուած գնդակն էր, սակայն Լէօ XIII Հռոմի պապին յայտնեց իր կասկածներու մասին առ այն, որ որդին ինքնասպան եղեր է։
Կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաղապար:Country data Աւստրիա - Աւստրիական մարշալ (Դեկտեմբեր 2, 1848 թուական)
- Կաղապար:Country data Պրուսիա - Պրուսիական Կեներալ-մարշալ (Փետրուար 27, 1895 թուական)
Մեծ Բրիտանիա - Բրիտանական մարշալ (Սեպտեմբեր 1, 1903 թուական)
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ֆրանց Ժօզէֆ I-ը մարշալի հագուստով
-
Ֆրանց Ժօզէֆ I-ի կիսանդրին
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://bs.sejm.gov.pl/F?func=find-acc&acc_sequence=000053433&find_code=SYS&local_base=ARS10