Արուսեակ (անձնանուն)
(Վերայղուած է Արուսեակ (անձնանուն, արեւմտահայերէն)-էն)
Արուսեակ | |
---|---|
Տեսակ | Իգական անուն եւ անձնանուն |
Սեռ | Իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | Հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Անուան այլ ձեւեր | |
Փաղաքշական ձեւեր | Արուս |
Կապուած յօդուածներ | «Արուսեակ» սկսող էջեր |
Արուսեակ, հայկական իգական անուն։ Յառաջացած է Վենիւս մոլորակի հայերէն՝ Արուսեակ ձեւէն։ Արաբերէնի մէջ՝ (zuhra), իսկ պարսկերէնի մէջ (nāhīd)։ Այս մոլորակի անուանումները եւս դարձած են իգական անձնանուններ։ Հազուադէպ գործածուած է 9-րդ դարուն, այնուհետեւ 19-րդ դարէն սկսած է յաճախ օգտագործուիլ։ Անուան կրճատուած տարբերակն է Արուս։[1]
Գործածութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Արուսեակ, Մուշեղ Բագրատունիի դուստրը, պարսիկ իշխան Սեւադայի կինը, որ միանալով Սմբատ սպարապետի եւ Սիւնեաց Սահակ իշխանի հետ, ապստամբեցաւ արաբներու դէմ՝ Հայաստանը եւ Պարսկաստանը անոնց լուծէն ազատելու համար։[2]