Արուսեակ (անձնանուն)
Արտաքին տեսք
| Արուսեակ | |
|---|---|
| Տեսակ | Իգական անուն և անձնանուն |
| Սեռ | Իգական |
| Ծագում | |
| Ծագման լեզու | Հայերէն |
| Գիր | Հայերէնի Այբուբեն |
| Անուան այլ ձեւեր | |
| Փաղաքշական ձեւեր | Արուս |
| Կապուած յօդուածներ | «Արուսեակ» սկսող էջեր |
Արուսեակ, հայկական իգական անուն։ Յառաջացած է Վենիւս մոլորակի հայերէն՝ Արուսեակ ձեւէն։ Արաբերէնի մէջ՝ (zuhra), իսկ պարսկերէնի մէջ (nāhīd)։ Այս մոլորակի անուանումները եւս դարձած են իգական անձնանուններ։ Հազուադէպ գործածուած է 9-րդ դարուն, այնուհետեւ 19-րդ դարէն սկսած է յաճախ օգտագործուիլ։ Անուան կրճատուած տարբերակն է Արուս։[1]
Գործածութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արուսեակ, Մուշեղ Բագրատունիի դուստրը, պարսիկ իշխան Սեւադայի կինը, որ միանալով Սմբատ սպարապետի եւ Սիւնեաց Սահակ իշխանի հետ, ապստամբեցաւ արաբներու դէմ՝ Հայաստանը եւ Պարսկաստանը անոնց լուծէն ազատելու համար։[2]