Jump to content

Արշամ Տատրեան

Արշամ Տատրեան
Ծնած է 2 Փետրուար 1909(1909-02-02)
Ծննդավայր Չորում, Թուրքիա
Մահացած է 19 Յունիս 1956(1956-06-19) (47 տարեկանին)
Մահուան վայր Գահիրէ, Եգիպտոս
Քաղաքացիութիւն  Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն
Ուսումնավայր Գալուստեան Ազգային Վարճարան
Ագրո ՓարիզԹեք?
Մասնագիտութիւն գրագէտ, հրապարակախօս, Խմբագիր
Աշխատավայր Գալուստեան Ազգային Վարճարան
Գահիրէի ֆրանսական Լիսէ

Արշամ Տատրեան (2 Փետրուար 1909(1909-02-02), Չորում, Թուրքիա - 19 Յունիս 1956(1956-06-19), Գահիրէ, Եգիպտոս), հայ գրող, հրապարակագիր, խմբագիր։

Աւարտած է Գահիրէի Գալուստեան Ազգային վարժարանը (1925) եւ Կրինիոնի (Փարիզի մերձակայքը) երկրագործական բարձրագոյն դպրոցը (1932)։ Եղած է Գալուստեան վարժարանի եւ Գահիրէի ֆրանսիական լիցեյի ուսուցիչ[1]։

1938-ին հրատարակած է «Բանաստեղծին ձայնը» (Գահիրէ) պարբերագիրքը[2]։

1948-1955 թուականներուն խմբագրած է «Զահակիր» գրական, հասարակական շաբաթաթերթը։

Նրա բանաստեղծութիւնները (տպագրուած սփիւռքահայ տարբեր պարբերականներու մէջ) կրած են Միսաք Մեծարենցի ազդեցութիւնը, անոնք կ'արտացոլեն 1920-1930-ական թուականները ու հետագայ տասնամեակներու սփիւռքահայ սերունդի հոգեբանութիւնը, անոր հայասիրական ոգորումները[3]։

Մահացած է 19 Յունիս 1956-ին, Գահիրէ։

Ծանոթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Խմբագրական (1957-02-15)։ «Արշամ Տատրեան»։ Սիոն. Հայ ամսագիր կրօնական, գրական, բանասիրական ԼԱ: 14 
  2. «ՏԱՏՐԵԱՆ ԱՐՇԱՄ - books»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2019-02-02 
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխաւոր խմբագիր՝ Յովհաննէս Այվազեան, Հայկական հանրագիտարան հրատ., Երեւան, 2007։