Արշակ Ա.
Արտաքին տեսք
Արշակ Ա. | |
---|---|
Ծնած է | անհայտ[1] |
Մահացած է | 35[1] |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, գերիշխան |
Վարած պաշտօններ | Հայոց արքայ[1] |
Ծնողներ | հայր՝ Արտաւան Գ․[1] |
Արշակ Ա․ (անյայտ - 35), Հայոց թագաւոր 34 թուականէն։ Պարթեւաց թագաւոր Արտաւան Գ.–ի որդին։ Յաջորդած է Զենոն-Արտաշէսին՝ հայկական աւագանիի համաձայնութեամբ։ Հայաստանի մէջ Հռոմի հեղինակութիւնը պահպանելու եւ պարթեւական վտանգը կանխելու համար Թիպերիուս կայսրը 35-ին մեծաթիւ ուժեր ուղարկած է Արեւելք, միաժամանակ լիպերական, աղուանական եւ սարմատական ցեղերուն հրահրած Հայաստանի ու Պարթեւստանի դէմ։ Իբերիայի թագաւոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդումով, դաւով սպանած է Արշակը եւ նստած Հայոց գահին։