Արման Կոթիկեան
| Արման Կոթիկեան | |
|---|---|
| Ծնած է | 15 (27) Սեպտեմբեր 1896 |
| Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 3 Հոկտեմբեր 1968 (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
| Մասնագիտութիւն | դերասան, թարգմանիչ և բանաստեղծ |
| Աշխատավայր | Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
Արման Կոթիկեան (15 (27) Սեպտեմբեր 1896, Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն - 3 Հոկտեմբեր 1968, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դերասան, բանաստեղծ եւ թարգմանիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տրապիզոն: Բեմ բարձրացած է 1918 թուականին: 1920-1936 թուականներուն ապրած է Փարիզ եւ Պրիւքսէլ:
1925 թուականին աւարտած է Փարիզի համալսարանի իրաւաբանական բաժանմունքը, ուսանած է նաեւ Սորպոնի համալսարանին մէջ:
Փարիզի մէջ խաղցած է հայկական թատերախումբերու մէջ:
1936 թուականին ներգաղթած է Հայաստան եւ նոյն թուականին աշխատանքի անցած Գաբրիէլ Սունդուկեանի անուան ազգային ակադեմական թատրոնին մէջ:
Անոր լաւագոյն դերերէն են` Լաերտ («Համլետ»), Եագօ («Օթելլօ»), էլիզպարով («Պատուի համար»), Ֆրանգուլեան («Աւերակների վրայ»), Մանուկ աղա («Մեծապատիւ մուրացկաններ»), Հայրապետ («ժայռ»):
Նկարահանուած է նաեւ շարք մը ֆիլմերու մէջ, ներառեալ «Տժվժիկ», «Նուագախմբի տղաները» ֆիլմերուն մէջ: Մահացած է Երեւանի մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ««Այս Գիրքով Հայրս` Արման Կոթիկեանը, Կը Շարունակէ Մնալ Մեր Տան ՄԷջ». Սեդա Կոթիկեան»։ Hayern Aysor։ 2018-04-25։ արտագրուած է՝ 2023-02-15