Jump to content

Արամ Անանեան

Արամ Անանեան
Ծնած է 2 Սեպտեմբեր 1980(1980-09-02) (44 տարեկան)
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն պատմաբան, Խմբագիր և հանրային գործիչ
Աշխատավայր Հայաստանի Հանրապետութեան Ազգային Վիճակագրական Ծառայութիւն, Հայոց Ցեղասպանութեան Թանգարան, Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութիւն, Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի Պատմութեան Հիմնարկ և Արմենպրես?
Ծնողներ հայր՝ Լևոն Անանյան?

Արամ Լեւոնի Անանեան (2 Սեպտեմբեր 1980(1980-09-02), Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտութիւններու թեկնածու։

  • 1996-2000 թթ. - Երեւանի պետական համալսարան, Միջազգային յարաբերութիւններու հիմնարկ, պսակաւոր արուեստի աստիճան։
  • 2000-2002 - Երեւանի պետական համալսարան, Միջազգային յարաբերութիւններու հիմնարկ, համալսարանի աստիճան։
  • 2002-200 - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան- հիմնարկի ընկերութիւն, «Հայոց ցեղասպանութեան գործոնը հայ-թրքական յարաբերութիւններուն մէջ 1991-2005» թեմայով թեզ։

Աշխատանքային Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • 2001՝ ՀՀ Քաղաքաշինութեան Նախարարութիւն, առաջին կարգի մասնագէտ։
  • 2001-2003՝ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայութիւն, բաժինի պետ, գլխաւոր մասնագէտ։
  • 2003-2005՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ, կրտսեր գիտաշխատող, աւագ գիտաշխատող։
  • 2005՝ ՀՀ ԱԳՆ, ռեֆերենտ։
  • 2005-2006՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի գիտական գծով փոխտնօրէն։
  • 2006-2009՝ ՀՀ ԳԱԱ Պատմութեան հիմնարկի աւագ գիտաշխատող։
  • 2007-2008՝ «Ֆորում» պարբերականի գլխաւոր խմբագիր։
  • 2008-2009՝ ՀՀ նախագահի ռեֆերենտ։
  • 10 Օգոստոս 2009-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի օգնական[1]:
  • 18 Հոկտեմբեր 2011-ին ՀՀ վարչապետի որոշմամբ աւարտած է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտօնը՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով[2]:
  • 18 Հոկտեմբեր 2011-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]:
  • 20 Հոկտեմբեր 2011-էն - «Արմենպրես» գործակալութեան տնօրէն։
  • 25 Մայիս 2011-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ աւարտելով Հայաստանի Հանրապետութեան վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը[4]:

2009-ին պարգեւատրուած է «Ֆրիտյոֆ Նանսեն» մետալով: Երեք մենագրութիւններու, շուրջ 20 գիտական յօդուածներու եւ 200-է աւելի հրապարակումներու հեղինակ է։[5]