Ատոմ Շահէն
Արտաքին տեսք
Ատոմ Շահէն | |
---|---|
Ծնած է | Մարտ 1875 |
Ծննդավայր | Ակն |
Մահացած է | անհայտ |
Ատոմ Շահէն (Երիցանց), (ծնած՝ Մարտ 1875, Ակն), հայ յեղափոխական գործիչ։
Աշակերտ Ղալաթիոյ Կեդրոնական Վարժարանի. յետոյ Լայբցիկ, Եէնա եւ Փարիզ՝ Համալսարանական ուսանող։ Սահմանադրութեան հռչակումին Պոլիս գալով՝ Բերա կը բանայ «Արաքս» անուն տպարան մը, ուրկէ Ա. Անգամ «Ազատամարտ»ը լոյս կը տեսնէ։ Պոլիս փոխադրուելուն՝ իր մամուլէն դուրս կ՛ելլեն գրական ու դպրոցական գիրքեր եւ հանդէսներ։ Դաշնակցական, ազգային երեսփոխան ընտրուած իր ծննդավայրէն։ Երկերը (Թրգմ.), «Հարստանալու արուեստը» (Օտա Ակնի ծածկանունով), «Հայնէի բանաստեղծութիւնները» եւ այլն։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան Ապրիլ տասնմէկ, Թէոդիկ, Կ.Պոլիս, 1915 «Արզուման» հրատարակչութիւն: