Աստրախանի Հայկական Թատրոն
Աստրախանի հայկական թատրոն Астраханский армянский театр |
Հիմնադիրներ | Թովմաս Ֆասուլաճեան |
---|---|
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Ռուսական կայսրություն |
Հիմնադրման թուական | 1868 |
Կայք |
Աստրախանի հայկական թատրոն (ռուս.՝ Астраханский армянский театр), հիմնադրած է Թովմաս Ֆասուլաճեան 1868-ին, Պայծառ Ֆասուլաճեանի, Վ․ Եարալեանի, Գ․ Ամիրաղեանի եւ տեղւոյն թատերասէրներու մասնակցութեամբ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աստրախանի հայկական թատրոնի սկզբնաւորումը կը կապուի Աստրախանի մէջ հայկական թատերախումբ կազմակերպելու նպատակով 1868-ին հոն ժամանած յայտնի հայ դերասան Թովմաս Ֆասուլաճեանի անուան հետ[1]։ Թ․ Ֆասուլաճեանի դերասանական գործունէութիւնը գլխաւորաբար ընթացած է Կոստանդնուպոլսոյ մէջ, բայց 1860-ական թուականներու երկրորդ կիսուն ան Ռուսիա մեկնած է եւ մեծ դեր ունեցած՝ հայաբնակ քաղաքներուն մէջ թատրոնի կազմակերպման գործին մէջ։
Երբ 1908-ին Աստրախանի մէջ կը նշուէր տեղի հայկական թատրոնի 40-ամեակը, իրադարձութիւնը ստոյգ թուագրուեցաւ 28 Յունուար 1868-ով[2], Ֆասուլաճեանի գալէն առաջ։ Մայիս 1868-ին Թովմաս Ֆասուլաճեանի ղեկավարութեամբ տրուած առաջին ներկայացումները պատրաստուած էին միայն 1868-1869 թուականներուն, ձմեռնային թատերաշրջանի համար։ Այսպիսով, Թովմաս Ֆասուլաճեան հաւանաբար Աստրախան եկած է, արդէն տեղեակ ըլլալով հոն գտնուող թատերախումբի գոյութեան եւ անոր առաջին ելոյթներու մասին, որ Աստրախանի մէջ հայկական թատերական կեանքը կարգաւորելու գործին մէջ մեծ վստահութեան ներշնչած էր իրեն։
Բեմադրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրուած են Քարենեանի «Շուշանիկ»ը, Մոլիերի «Ակամայ բժիշկ»ը եւ այլն։ Թատերախումբը երկար ժամանակ ղեկավարած է դերասան եւ վարիչ Հ․ Ալաբեանը։ Նշանակալից եղած են Պետրոս Ադամեանի (1884), ինչպէս նաեւ Յովհաննէս Աբելեանի, Սիրանոյշի, Գ․ Պետրոսեանի թատերախումբերու ելոյթները։
Աստրախանի մէջ թատերական գործի կազմակերպման մեծապէս նպաստած են Ի․ Քարտաշեանը, Ա․ Սահրադեանը, Անահիտ Մկրտումեանը, Գ․ Աբղալեանը, Ա․ Ապրեսեանը եւ ուրիշներ։
Խորհրդային իշխանութեան հաստատումէն ետք, հայ թատերական կեանքը Աստրախանի մէջ ղեկավարած է հայկական գործերու քոմիսարիադը։ 1918-1920 թուականներուն գեղարուեստաթատերական արուեստանոցը ղեկավարած է Վ․ Վարդանեանը։
1925-1926 թուականներուն Աստրախանի հայկական թատրոնը կոչուած է Տրամայի եւ երաժշտութեան թատրոն։ Բեմադրութիւններ կատարած են Ա․ Տէր-Կարապետեանը, Գ․ Յակովլեւը եւ ուրիշներ։ 1926-ին հիւրախաղերով հանդէս եկած են Թիֆլիսի հայկական թատրոնի խումբ մը դերասաններ՝ Օլկա Մայսուրեանի ղեկավարութեամբ, 1930-ին՝ Հ․ Աբելեանը։
1930-1932 թուականներուն Աստրախանի հայկական թատրոնը գործած է Ազգային փոքրամասնութիւններու դրամխմբակ անունով[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Տարազ, 1898, № 39, էջ 470։
- ↑ Волга (Астрахань), 23. II. 1908։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան։ Երեւան: Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն։ էջ 768։ ISBN 5-89700-003-4
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Խաչատրեան, Վ. Ա. (1991) Հայկական թատրոնը Աստրախանի մէջ (XIX դարու վերջը—XX դարու սկզբը). Լրաբեր Հասարակական Գիտութիւններու, № 4 . pp. 87–98. ISSN 0320-8117