Ասիա (լրագիր)
Արտաքին տեսք
| Ասիա «Ասիա. Թարգման հայրենեաց» | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ և թերթ |
| Ժանր | բանասիրութիուն և political non-fiction literature? |
| Լեզու | հայերէն |
| Խմբագիր | Մկրտիչ Փորթուգալեան |
| Հիմնադրուած է | 1872 |
| Գրասենեակ | Կոստանդնուպոլիս |
«Ասիա», Կ. Պոլսոյ մէջ լոյս տեսած քաղաքական եւ բանասիրական լրագիր (շաբաթաթերթ, այնուհետեւ՝ եռօրեայ, 1874 թուականի Մայիսէն՝ օրաթերթ)։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թերթը լոյս տեսած է 1872-1875 թուականներուն, Կ. Պոլիս։ Տնօրէն-խմբագիրները եղած են Յովակիմ Րէիսեան, Յակոբ Խանճեան եւ Մկրտիչ Փորթուգալեան[1]։
Փորթուգաեանի խմբագրութեան ընթացքին թերթը դարձած է աւելի մարտնչող, տպագրած է նամակներ Վասպուրականէն, հանդէս եկած է հայկական գաւառներուն մէջ թուրք շահագործողներու անօրինականութիւններու դէմ։
Թերթին նիւթերը փաստական հիմք հանդիսացած են Կ. Պոլսոյ Հայոց ազգային ժողովի Բարձր դռանն ուղղած բողոքագրերու համար։
1872-1973 թուականներուն պարբերականը տպագրած է հայատառ թուրքերէն յօդուածներ։
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՍԻԱ»։ արտագրուած է՝ 2022-12-14