Աուրանկապատ

Jump to navigation Jump to search
Քաղաք
Աուրանկապատ
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mr" does not exist։
Bibi ka Maqbara.JPG
Երկիր Flag of India.svg Հնդկաստան
Մայրաքաղաքն է Aurangabad district
Հիմնադրուած է 1592 թ.
Մակերես 219 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ 568±1 մետր
Պաշտօնական լեզու հինդի, Ուրդու եւ մարաթհի
Բնակչութիւն 1 371 330 մարդ
Ժամային գօտի UTC+5:30
Հեռախոսային կոդ 240
Փոստային ինդեքս 431001
Հիմնադիր Malik Ambar
Պաշտօնական կայք aurangabad.nic.in/newsite/index_english.htm

Աուրանկապատ, քաղաք Հնդկաստանի մէջ, շրջանային կեդրոն է Մահարաշթրա նահանգին։ Յայտնի զբօսաշրջային կեդրոն է, քանզի այդտեղէն կ'անցնի Համաշխարհային ժառանգութիւն նկատուող Աճանթայի եւ Էլլորայի ժայռակերտ տաճարներ տանող ուղին։

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անունն ստացուած է Մեծ Մոնկոլներու կայսեր Շահ Ճահանի որդիէն՝ Աուրենկզեպնէն, զոր գահի տիրանալու համար բանտ դրած է հօրը։

Ճարտարապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ճարտարապետական կոթողներուն նշանաւոր է Պիպի-Քա-Մաքպարան։ Այն կառուցած է Աուրենկզեպը իր կնոջ գերեզմանին վրայ՝ ամէն կերպ փորձելով նմանցուցած է Ակրայի մէջ կառուցուած ԹաՃ Մահալիին։

Քաղաքին լաւագոյն շէնքերէն է հիւրանոցը, որուն պատերը զարդարուած են Աճանթայի որմնանկարներով։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կամսար Աւետիսեան, Արեւելքի մարգարիտը, Երեւան, Հայպետհրատ, 1964, էջ 32-35։