Ակրա
Քաղաք | |
---|---|
Ակրա | |
անգլերէն՝ Agra հնդ.՝ आगरा | |
![]() | |
Երկիր |
![]() |
Տարածութիւն | 188,40 քմ² |
ԲԾՄ | 171±1 մեթր |
Բնակչութիւն | 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2] |
Խտութիւն | 7 431 մարդ/քմ² |
Ժամային գօտի | UTC+5:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 562 |
Փոստային ցուցանիշ | 282001 |
Շրջագայութեան պետ-համարագիր | UP-80 |
Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-hi" does not exist։ |
Ակրա (անգլերէն՝ Agra - հնդ.՝ आगरा, Ակրա), քաղաք Հնդկաստանի հիւսիսը, Ութար-Բրատէշ նահանգին, Ջամնա գետի (Կանկէսի վտակի) ափին։ Այստեղ գտնուած է հռչակաւոր Թաճ Մահալ դամբարանը։ Բնակչութիւնը՝ 1 585 705 մարդ (1 Յունուար 2011)[2]։ Ակրան մայրաքաղաք Նոր Տելհիի հետ կապուած է արագընթաց երկաթագիծով։ Ակրան երկաթուղային հանգոյց է, տնայնագործական արտադրութեան կեդրոն։ Ակրայի Համալսարանը հիմնադրուած է 1927-ին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զարգացած է որպէս ամրոց XV դարուն, իսկ իբր քաղաք՝ XVI դարու սկիզբները։ XVI-XVII-րդ դարերուն եղած է Մեծ Մոնկոլներու կայսրութեան մայրաքաղաքը։ Այն ժամանակ հարուստ եղած է ճարտարապետական յուշարձաններով (ինչպէս Ակրա ամրոցը (1564-1574 թթ.), Մարգարտեայ մզկիթը (1646-1653 թթ.))։
Ակրայի հայ համայնքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակրայի հայ համայնքը հիմնուած է մոնկոլների ժամանակ։ Աքպար թագաւորի օրով հայերուն հող յատկացուած է, կառուցուած է հայկական եկեղեցի (1562)։ Առեւտրականներուն արտօնուած է առանց տուրքի առեւտուր ընել։ Ակրայի հայերը առեւտրական գործարքներ կնքած են եւրոպացիներուն հետ։
Հայերուն վստահուած են պետական կարեւոր պաշտօններ, ծագումով հայ Սըր Ատըլը եղած է երկրի բարձրագոյն դատաւորը, հայուհի Հուլիանան՝ պալատական բժշկուհի։ Հայուհի եղած է նաեւ Աքպարի կիներէն մէկը՝ Մարիամ Զագանի Բեկում անունով։ Ակրայի մէջ բնակած է հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ եւ երգահան Միրզա Ալեքսանդր Ճուլղարնայնը (Զուլ-Ղառնայն)։ Ակրահայերն ունեցած են իջեւանատուն, ուր քննարկած են համայնքի ներքին կեանքին վերաբերող հարցեր, կնքած՝ գործարքներ եւ պայմանագրեր եւրոպացիներուն հետ։ Համայնքը ստուարացած է Իրանի շահ Աբբաս I-ի բռնագաղթէն (XVI դարու վերջ-XVII դ. սկիզբ) յետոյ, երբ շատ հայեր Իրանէն գաղթած են Հնդկաստան։ Մողոլներու կայսրութեան անկումով (XVIII դարու վերջ) իր կարեւորութիւնը կորսնցուցած է նաեւ Ակրան։ Շատ ակրահայեր հեռացած են քաղաքէն եւ հաստատուած՝ Հնդկաստանի այլ բնակավայրերուն մէջ։ Ակրայի գերեզմանատան մէջ պահպանուած են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Սուրբ Մարտիրոս մատուռը։[3]
Համայնքը ստուարացած է Աբբաս Ա. Մեծի որոշած բռնագաղթէն ետք, յատկապէս՝ ԺԹ. դարուն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 Times, The Daily Universal Register, London times, Times of London, التايمس, التيمس, جريدة التيمس, The Times / T. Gallagher — London: Times Media, The Amalgamated Press, 1785. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ (հայերեն) Ագրա, 2025-01-21, https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A3%D6%80%D5%A1, վերցված է 2025-05-14
|