Աշխարհացոյց
![]() | |
Հեղինակ | Անանիա Շիրակացի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերէն |
Նիւթ | աշխարհագրութիւն |
Աշխարհացոյց («Աշխարհացոյց» (կը նշանակէ «Աշխարհի ատլաս» (քարտէսներու ժողովածու)), հայ միջնադարեան աշխարհագրական երկասիրութիւն[1]։ Կից ունեցած է շուրջ 15 քարտէս։
Մեզի հասած են «Աշխարհացոյցի» "քարտէս"-ները նկարագրող ընդարձակ եւ յամառօտ բնութագրեր։ Կը կարծուէր, թէ կազմուած է Է․ դարուն՝ Անանիա Շիրակացիի կողմէն։ Այլ վարկածի համաձայն «Աշխարհացոյցը» հեղինակել է V դարու հայոց Պատմահայրը, իսկ այսու՝ նաեւ Աշխարհագրութեան Հայր Մովսէս Խորենացին:
Աշխարհացուցի մէջ յամառօտ կը թուարկուին երկի գրուելու ժամանակ յայտնի երեք մայրցամաքներու (Եւրոպա, Ասիա, Լիբիա) երկիրները, երբեմն կը հաղորդուին հակիրճ տեղեկութիւններ տուեալ միաւորումին հանդիպող բուսականութեան եւ կենդանական աշխարհի վերաբերեալ։ Կը հանդիսանայ եզակի աղբիւր Մեծ Հայքի, Վիրքի եւ Աղուանքի պատմական աշխարհագրութեան ուսումնասիրութեան համար, ինչպէս նաեւ արժէքաւոր տեղեկութիւններ կը պարունակէ այլ երկրներու հին միջնադարու պատմութեան եւ աշխարհագրութեան վերաբերեալ[2]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Matenadaran - The Heritage»։ web.archive.org (անգլերէն)։ 2009-09-29։ արտագրուած է՝ 2022-11-17
- ↑ «ԱՇԽԱՐՀԱՑՈՒՅՑ - ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՏԼԱՍ | armland․am»։ Armland.am։ 2022-02-02։ արտագրուած է՝ 2022-11-17
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Խաչատրյան Մ. Մ., Միջնադարի ձվածիր հայերէն քարտեզը. - «Բնագիտության եւ տեխնիկայի պատմությունից». Գիտական աշխատությունների ժողովածու, 1976, № 6, էջ 213-239։
- Բաբկէն Յարութիւնեան. Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց »-ի, մաս Ա (արեւմտեան ու հարաւային աշխարհներ).Երեւան, Երեւանի պետական համալսարանի հրատ., 2001, 402 էջ։
- Համատարած Աշխարհացույց