Jump to content

Անրի Թոմա

Անրի Թոմա
ֆրանսերէն՝ Henri Thomas
Ծնած է 7 Դեկտեմբեր 1912(1912-12-07)[1][2][3]
Ծննդավայր Anglemont[4]
Մահացած է 3 Նոյեմբեր 1993(1993-11-03)[1][2][3] (80 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[5]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր Հենրի Դ․ Երկրորդական վարժարան
Երկեր/Գլխաւոր գործ Q3226015?
Մասնագիտութիւն բանաստեղծ, թարգմանիչ և գրագէտ
Աշխատավայր Պրենտայս Համալսարան

Անրի Թոմա (ֆրանսերէն՝ Henri Thomas, 7 Դեկտեմբեր 1912(1912-12-07)[1][2][3], Anglemont[4] - 3 Նոյեմբեր 1993(1993-11-03)[1][2][3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսացի գրագէտ։ Բարեկամ Շահնուրի[6], որուն արուեստին շուրջ գրած է յօդուածներ: 1961 թուականին արժանացած է «Ֆեմինա» գրական մրցանակին։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1945 թուականին Թոմա աշխատանքի ընդունուած է Լոնտոնի «BBC»-ի մէջ, ուր ապրած ու աշխատած է շուրջ տասը տարի։ Այն ատեն ան հանդիպած է այն կնոջ, որ յետագային դարձած է իր երկրորդ կինը։ Անոնց դուստրը ծնած է, երբ զոյգը տակաւին Լոնտոն էր:

1958 թուականին աշխատանքի ընդունուած է Ամերիկայի Պրենտայս համալսարանի մէջ, իբրեւ փրոֆեսէօր, ուր ապրած ու աշխատած է երկու տարի։

1960 թուականին, Ֆրանսա վերադառնալէ ետք, ան աշխատած է իբրեւ գրական խմբագիր եւ թարգմանիչ «Gallimard»-ի մէջ եւ իր ժամանակին մեծ մասը անցուցած է Փարիզ եը Բրիտանիա։ Թէեւ 1965 թվուականին իր երկրորդ կնոջ մահէն ետք Թոմաս սկսած է ապրիլ Բրիտանիա։

Ան տեղափոխուած է Փարիզի հանգստեան տուն՝ 1991 թուականին, երբ առողջական վիճակը վատացած է, ուր ալ մահացած է։

Ֆրանսական «Gallimard» հրատարակչութիւնը լոյս ընծայած է Անրիի յուշերէն մաս մը, որ նախապէս չէր տպագրուած եւ բաղկացած էր 282 էջերէ։

Յուշերը կը վերաբերին գրողին կեանքի երեք տարիներուն, որոնք եղած են 1947, 1950 եւ 1951 թուականները: Անոնք նաեւ կը վերաբերին շատ զգայուն նիւթի մը՝ անոր ամուսնութեան եւ սիրոյ հարցին:

Վէպեր (մասնակի ցանկ)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • The Coal Bucket (1940)
  • The Tutor (1942)
  • Living Together (1945)
  • The Deserters (1951)
  • London Night (1956)
  • John Perkins (1960)
  • The Last Year (1960)
  • The Promontory (1961)
  • Perjury (1964)
  • The Relic (1969)

Կարճ Պատմուածքներու Ժողովածուներ (մասնակի ցանկ)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • The Target (1955)
  • The Story of Pierrot and Several Others (1960)

Բանաստեղծութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Poetry (1970)

Թարգմանութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Ան ֆրանսերէնի թարգմանած է Էռնսթ Ճիւնկըրի On the Marble Cliffs (1939) գիրքը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]