Անժելիքա Քաուֆման

Անժելիքա Քաուֆման
գերմաներէն՝ Maria Anna Angelika Kauffmann
Angelika Kauffmann - Self Portrait - 1784.jpg
Ծնած է 30 Հոկտեմբեր 1741(1741-10-30)[1][2][3][…]
Ծննդավայր Քուր (Շվեյցարիա), Զուիցերիա[4][5][6]
Մահացած է 5 Նոյեմբեր 1807(1807-11-05)[1][2][7][…] (66 տարեկանին)
Մահուան վայր Հռոմ, Պապական մարզ[4][5][6]
Քաղաքացիութիւն Civil Ensign of Switzerland (Pantone).svg Զուիցերիա[8][9]
Flag of the United Kingdom (1-2).svg Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն
Three Leagues
Երկեր/Գլխաւոր գործ Portrait of Lady Clan Henderson?, Portrait of David Garrick? եւ Portrait of Winckelmann?
Տեսակ դիմանկար[5], պատմական գեղանկարչութիւն[5] եւ նեոդասականություն?
Մասնագիտութիւն նկարչուհի, նկարիչ-փորագրող
Անդամութիւն Արուեստի թագաւորական Ակադեմիա, Լոնտոն
Ամուսին Antonio Zucchi?
Ծնողներ հայր՝ Joseph Johann Kauffmann?
Ստորագրութիւն
Kauffmann, Angelika 01 1741-1807 Signatur.jpg
Անժելիքա Քաուֆման Միրանտա եւ Ֆերտինանտ (Շեքսպիրի «Փոթորիկ») տրամայ, 1782
Ինքնադիմանկար մատիտով
Անժելիքա Քաուֆման Պարոնուհի ֆոն Կրիւտէները որդիի հետ, 1784

Մարիա Աննա Անժելիքա Քաթարինա Քաուֆման (30 Հոկտեմբեր 1741(1741-10-30)[1][2][3][…], Քուր (Շվեյցարիա), Զուիցերիա[4][5][6] - 5 Նոյեմբեր 1807(1807-11-05)[1][2][7][…], Հռոմ, Պապական մարզ[4][5][6]), գերմանացի նէոդասական նկարչուհի: Ան Լոնտոնի Թագաւորական ակադեմիայի հիմնադիր երկու կիներէն մէկն է (1768)[10][11]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անժելիքա Քաուֆմանը նկարիչ Եոհան Ժոզէֆ Քաուֆմանի դուստրն է, մեծցած է Ֆորարլպերգի մէջ (Աւստրիա): Ինքնուրոյն սորված է քանի մը լեզուներ, շատ կարդացած է, հետաքրքրուած է երաժշտութեամբ: Նկարել սկսած է 6 տարեկանէն, 12 տարեկանէն աշխատած է որպէս փրոֆեսիոնալ նկարիչ: 1754-ին մայրը մահացած է, հայրը որոշած է աղջկան հետ տեղափոխուիլ Միլան[11]: 1764-էն ապրած է Իտալիոյ մէջ (Հռոմ, Վենետիկ): Հռոմի մէջ ծանօթացած է գերմանացի արուեստագէտ Եոհան Եոախիմ Վինկելմանի հետ, որ դարձած է անոր ուսուցիչը:

1766-ին Անգլիոյ դեսպանի եւ անոր կնոջ առաջարկութեամբ մեկնած է Լոնտոն, ուր ապրած է 15 տարի: Անժելիքա Քաուֆմանի դիմանկարը նկարած է Ռէյնոլտսը (1766), Անժելիքան ալի պատասխան նկարած է Ռէյնոլտսին:

Եղած է Թագաւորական գեղարուեստական ակադեմիայի հիմնադիրներու շարքին, մասնակցած է Սուրբ Պօղոսի տաճարի նկարազարդման: 1781-ին ամուսնացած է նկարիչ Անթոնիօ Զուչիոյի հետ եւ վերադարձած Հռոմ: Այնտեղ ընկերացած է Կէօթէի հետ, նկարած անորդիմանկարը: Անժելիքա Քաուֆմանի վերջին ցուցահանդէսը տեղի ունեցած 1797-ին Հռոմի մէջ:

Ստեղծագործութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քաուֆմանի կտաւները (դիմանկարներ, աստուածաշնչեան, պատմական, գրական եւ անթիք դիցաբանական սիւժէներով) կը պատկանին գլասիցիզմի ոճին:

Ճանաչում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անժելիքա Քաուֆման Վեներան Հեղինէի մէջ սէր կ'արթնացնէ Պարիսի նկատմամբ, 1790

Անժելիքա Քաուֆմանը եւրոպական ճանաչում ձեռք բերած է շատ վաղ: 1762-ին դարձած է Ֆլորենցիայի գեղարուեստի ակադեմիայի անդամ[12], 1765-ին՝ Հռոմի մէջ Սուրբ Լուքայի ակադեմիայի անդամ, 1768-էն՝ Ֆրանսայի եւ Բրիտանիայի թագաւորական ակադեմիայի անդամ: 1810-ին իտալացի յայտնի պատմաբան Ճովաննի Բատիստա տէ Ռոսսին գրած է Քաուֆմանի կենսագրութիւնը, այդ պահէն սկսած անոր կեանքը մէկ անգամ չէ, որ դարձած է վէպերու սիւժէ: Փորագրանկարիչներ Ֆ. Պարտոլոցցին եւ Գ. Սքորոտումովը Քաուֆմանի աշխատանքները տիրաժաւորած ու, այդպիսով, Եւրոպայի մէջ հանրամատչելի դարձրած կէտագծման արհեստավարժութեամբ (կտաւի նրբերանքները առաւել յարմար փոխանցելու համար): Նկարչուհիի երկրպագուն էր Ֆալքոնէն (Ռէյնոլտսի նախկին ընկերը ու ստեղծագործութիւններու երկրպագուն): Ֆալքոնէն 1774-ին՝ Փեթերպուրկի մէջ Պետրոս Ա-ի արձանի վրայ աշխատելէն, անգլիացի ճանապարորդ Ռեքսելլի հետ կիսուած է նկարչուհիի աշխատանքներէն ստացած տպաւորութիւններով եւ հաղորդած, որ «սեփականատէրն է անոր գրեթէ բոլոր ստեղծագործութիւններուն»[13]: Մեծ կոմսուհի, այնուհետեւ կայսրուհի Մարիա Ֆիոտորովնան՝ Պետրոս Ա-ի կինը, ապակիի վրայ նկարած է Քաուֆմանի աշխատանքներու մանրանկարները:

Քաուֆմանի ստեղծագործութիւններու փորագրանկարները նմուշ ծառայած են քանդակներու ստեղծման համար: Մասնաւորապէս, անոնք օգտագործած է քանդակագործ Ֆ. Շուպինը Փեթերպուրկի Մարմարէ պալատի Մարմարէ սրահի մետալիոններու շարքի վրայ աշխատելուն: Անժելիքա Քաուֆմանի պատուին անուանուած է Վեներայի հրաբխային խառնարաններէն մէկը:

Ցուցադրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Retrospektive Angelika Kauffmann (270 աշխատանք), Տիւսելտորֆ, Կունստպալաստ (15 Նոյեմբեր 1998 – 24 Յունուար 1999),
  • München, Haus der Kunst (5 Փետրուար – 18 Ապրիլ 1999),
  • Chur, Bündner Kunstmuseum (8 Մայիս – 11 Յուլիս 1999):
Ա. Քաուֆման (փորագրանկարը՝ Ֆ. Պարտոլոցցիի): Եզոպոս եւ Ռոտոպիս: 1780-ականներ: «Ռոտոպիսի պատմութիւնն ու սէրը» անգլիական կատակերգութեան նկարազարդում

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Angelica Kauffmann
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кауфман Ангелика // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 http://vocab.getty.edu/page/ulan/500115055
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://data.bnf.fr/ark:/12148/cb12274214f
  7. 7,0 7,1 7,2 Angelica Kauffman — 2008.
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. (unspecified title) — 2006.
  10. «Art and artists | Royal Academy of Arts»։ www.royalacademy.org.uk 
  11. 11,0 11,1 «Angelica Kauffman | National Museum of Women in the Arts»։ nmwa.org 
  12. Roworth Wendy Wassyng (2004-03-24)։ «Documenting Angelica Kauffman's Life and Art»։ Eighteenth-Century Studies (անգլերեն) 37 (3): 478–482։ ISSN 1086-315X։ doi:10.1353/ecs.2004.0031 
  13. Wraxell, N. A tour through some of the northern parts of Europe, particularly Copenhagen, Stockholm and Petersburgh, in a series of letters. London, 1774, p. 228. Русский пер.: Екатерининский Петербург глазами иностранцев. Неизданные письма 1770-х гг. СПб., 2013. С. 121

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]