Անթոնի Մարսիալ
Անթոնի Մարսիալ ֆրանսերէն՝ Anthony Martial | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Anthony Jordan Martial |
Ծնած է | 5 Դեկտեմբեր 1995 |
Ծննդավայր | Ֆրանսա Լիոն |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Ազգութիւն | Ֆրանսա |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Կրօնք | քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | Ֆութպոլիստ |
Ամուսին | Mélanie Da Cruz?[1] |
Անթոնի Մարսիալ (ֆրանսերէն՝ Anthony Martial), ծնած է 5 Դեկտեմբերի 1995-ին, Ֆրանսայի Լիոն քաղաքին մէջ), ֆրանսացի ֆութպոլիստ, անգլիական Մանչեսթըր Իւնայթըտի եւ Ֆրանսայի երիտասարդական հաւաքականի յարձակող։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարսիալ Օլեմփիք Լիոնի փոքրերու խումբի սան է։ Առաջին խաղը խաղացած է 6 Դեկտեմբերի 2012-ին Ախոյեաններու Լիկայի Ափուէլի (Իսրայէլ) դէմ խաղին մէջ[2]:
Ֆրանսայի առաջին լիկային մէջ առաջին խաղը խաղացած է 3 Փետրուար 2013-ին Այաչոյի, վերջին 11 վայրկեաններուն փոխարինելով Ռաշիտ Գեզալյային: Այդ առաջնութեան մէջ ան մասնակցած է 2 խաղերու։ 2013-ի ամրան ան տեղափոխուած է Մոնաքօ:
1 Սեպտեմբեր 2015-ին ան տեղափաոխուած է Մանչեսթըր Եունայթըտ[3]: Փոխարինումը գնահատուած է 36 միլիոն ֆունտ, որ մրցանիշ էր մինչեւ 20 տարեկան ֆութպոլիստներու շրջանին մէջ։ Փոխարինումը կրնայ աճիլ մինչեւ 58 միլիոն ֆունտ[4]:
Մարսիալ իր առաջին կոլը կը նշանակէ Լիվըրփուլի դէմ իր առաջին խաղին, փոխարինման ենթարկուելով։ Այդ խաղին մէջ ան կը ձեւակերպէ Եունայթըտի վստահ յաղթանակը 3-1 արդիւնքով։ Յաջորդ շրջանին կայացած Սաութհեմփթընի դէմ խաղին մէջ, ուր Եունայթըտ կը յաղթէ 3-2 արդիւնքով, ան այդ խաղին երկու կոլ կը նշանակէ, որ իր առաջին անգամն էր։
Ախոյեաններու Լիկային մէջ իր առաջին խաղը կը խաղայ Օլտ Թրեֆորտի մէջ կայացած Ուոլֆսպուրկի դէմ խաղին (2-1), իսկ առաջին կոլը կը նշանակէ Մոսկուայի մէջ, այդ տեղին ԲԿՄԱ-ի դէմ կայացած խաղին։
Ասպարէզը հաւաքականին մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարսիալ հաւաքականին մէջ սկսած է խաղալ 16 տարեկանէն։ 2013-ին խաղացած է մինչեւ 19 տարեկաններու խումբին մէջ, որու կազմին մէջ մասնակցած է Եւրոպայի երիտասարդական առաջնութեան։
13 Օգոստոս 2013-ին երիտասարդական հաւաքականին մէջ ան իր առաջին խաղը խաղացած է Գերմանիոյ հետ ընկերական խաղին: Առաջին կոլը նշանակած է Ղազախստանի դէմ խաղին:
Ձեռքբերումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսայի հաւաքական
- Եւրոպայի երիտասարդական առաջնութեան ախոյեան
Վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ | տարեշրջան | Առաջնութիւն | Բաժակի Մրցաշարք | Եւրօ Բաժակի Մրցաշարք | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիկա | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | ||
Կաղապար:Դրօշակ Օլեմփիք Լիոն | 2012/13 | Ֆրանսայի առաջին լիկա | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
Ընդհանուր Լիոնի կազմին մէջ | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Կաղապար:Դրօշակ Մոնաքօ | 2013/14 | Լիկա 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր Մոնաքոյի կազմին մէջ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր ասպարէզին ընթացքին | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.cnews.fr/people/2022-04-01/melanie-da-cruz-linfluenceuse-annonce-son-divorce-avec-anthony-martial-sur
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն)
- ↑ «Manchester United sign Anthony Martial from Monaco» (անգլերեն)։ ManUtd.com։ 2015-09-01
- ↑ «Anthony Martial: Man Utd sign Monaco forward for £36m» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-09-02