Անթոնի Մարսիալ
| Անթոնի Մարսիալ ֆր.՝ Anthony Martial | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆր.՝ Anthony Jordan Martial |
| Ծնած է | 5 Դեկտեմբեր 1995 |
| Ծննդավայր | Ֆրանսա Լիօն |
| Քաղաքացիութիւն | Կաղապար:Դրոշաւորում |
| Ազգութիւն | Ֆրանսայ |
| Կրօնք | քրիստոնիա |
| Մասնագիտութիւն | Ֆութպոլիստ |
| Պարգեւներ եւ մրցանակներ | Golden Boy |
Անթոնի Մարսիալ (ֆր.՝ Anthony Martial), ծնած է 1995 թուականի Դեկտեմբերի 5-ին, Ֆրանսայի Լիոն քաղաքին մէջ), ֆրանսացի ֆութպոլիստ, անգլիական Մանչեսթըր Իւնայթըտի եւ Ֆրանսայի երիտասարդական հաւաքականի յարձակող։
Բովանդակութիւն
ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մարսիալը Օլիմպիկ Լիոնի փոքրերու խումբին սան է։ Առաջին խաղը խաղցած է 2012 թուականի Դեկտեմբերի 6-ին Ախոյեաններու Լիկայի Ափուէլի (Իսրայէլ) դէմ խաղին մէջ[1]:
Ֆրանսայի առաջին լիկային մէջ առաջին խաղը խաղցած է 2013 թուականի Փետրուար 3-ին Այաչոյի, վերջին 11 վայրկեաններուն փոխարինելով Ռաշիտ Գեզալյային[2].: Այդ առաջնութեան մէջ ան մասնակցեցաւ 2 խաղերու մէջ։ 2013 թուականի ամրան ան տեղափոխուեցաւ Մոնագո:
2015 թուականի Սեպտեմբերի 1-ին ան տեղափաոխուեցաւ Մանչեսթեր Յունայթետ[3]: Փոխարինումը գնահատուեցաւ 36 միլիոն ֆունտ, որը մրցանիշ էր մինչև 20 տարեկան ֆութպոլիստներու շրջանին մէջ։ Փոխարինումը կրնայ աճիլ մինչեւ 58 միլիոն ֆունտ[4]:
Մարշըլը իր առաջին գնդակը հեղինակեց Լիվերպուլի դեմ իր առաջին խաղին մէջ, ենթարկուելով փոխարինման։ Այդ խաղին մէջ ան ձևակերպեց Յունայթետի վստահ հաղթանակը 3-1 հաշիւով։ Հաջորդ շրջանին մէջ կայացած Սաութհեմփթոնի դէմ խաղին մէջ, ուր Յունայթետը յաղթեց 3-2 հաշիւով, ան այդ խաղին երկու կոլեր հարուածեց, որ իր առաջին անգամն էր։
Ախոյեաններու Լիկային մէջ իր առաջին խաղը խաղցաւ Օլտ Թրաֆորտին մէջ կայացած Ուոլֆսպուրգի դէմ խաղին մէջ(2-1), իսկ առաջին գնդակը հեղինակեց Մոսկուայի մէջ, այդ տեղին ԲԿՄԱ-ի դէմ կայացած խաղին մէջ։
ասպարէզը հաւաքականին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մարշըլը հաւաքականին մէջ խաղալու սկսած է 16 տարեկան հասակէն։ 2013 թուականին սկսաւ խաղալ մինչը 19 տարեկաններու խումբին մէջ, որու կազմին մէջ մասնակցեցաւ Եւրոպայի երիտասարդական առաջնութեանը։
2013 թուականի օգոստոսի 13-ին երիտասարդական հաւաքականին մէջ ան իր առաջին խաղը խաղցաւ Գերմանիայի հետ ընկերական խաղին մէջ[5]: Առաջին գնդակը հեղինակած է Ղազախստանի դէմ խաղին մէջ[6]:
Ձեռքբերումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կաղապար:Դրոշաւորումյի հաւաքական
- Եւրոպայի երիտասարդական առաջնութեան ախոյեան
Վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| Ակումբ | տարեշրջան | Առաջնութիւն | Գաւաթային | Եւրագաւաթային | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Լիկա | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | Խաղեր | կոլեր | ||
| Կաղապար:Դրոշակ Օլիմբիկ Լիօն | 2012/13 | Ֆրանսայի առաջին լիկա | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
| Ընդհանուր Լիօնի կազմին մէջ | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
| Կաղապար:Դրոշակ Մոնագո | 2013/14 | Լիկա 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| Ընդհանուր Մոնագոյի կազմին մէջ | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
| Ամբողջ ասպարէզին ընթացքին | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Transfermarkt» (գերմաներեն)
- ↑ «Официальный сайт Профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն)
- ↑ «Manchester United sign Anthony Martial from Monaco» (անգլերեն)։ ManUtd.com։ 2015-09-01
- ↑ «Anthony Martial: Man Utd sign Monaco forward for £36m» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-09-02
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն)
- ↑ «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն)
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- [1]
- Профиль на Soccerway (անգլ.)
- [2]