Անթոնի Կաուտի

Անթոնի Կաուտի
կատ.՝ Antoni Gaudí i Cornet
Gaudí (1878).jpg
Ծնած է 25 Յունիս 1852(1852-06-25)[1][2][3][…]
Ծննդավայր Ռեուս, el Baix Camp[4][5][6]
Մահացած է 10 Յունիս 1926(1926-06-10)[1][2][3][…] (73 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա[1][6]
Քաղաքացիութիւն Flag of Spain (1785–1873, 1875–1931).svg Սպանիա[7][8][9]
Մայրենի լեզու կատալաներեն?
Կրօնք Իտալացի կաթոլիկ
Ուսումնավայր Escuela Técnica Superior de Arquitectura de Barcelona?
Escola de la Llotja?
Երկեր/Գլխաւոր գործ Միլայի տուն?[6], Սագրադա Ֆամիլիա?[6], Bellesguard?, El Capricho?[6], Գուելի զբոսայգի?[6], Եպիսկոպոսական պալատ?[6], Վիսենսի տուն?[6], Casa de los Botines?[6], Church of Colònia Güell?, Բալիոյի տուն?[6], Կալվետի տուն?[6], Bodegas Güell?, Գուելի պալատ?[6], Արտիգաս պարտեզներ? եւ Güell Pavilions?[6]
Մասնագիտութիւն ճարտարապետ, ձեւաւորող, գծագրիչ
Անդամութիւն Centre Excursionista de Catalunya?
Ստորագրութիւն
Signature Antoni Gaudí.svg

Անթոնի Կաուտի, (25 Յունիս 1852(1852-06-25)[1][2][3][…], Ռեուս, el Baix Camp[4][5][6] - 10 Յունիս 1926(1926-06-10)[1][2][3][…], Պարսելոնա, Սպանիա[1][6], ամբողջական անունը՝ Անթոնի Փլասիտ Կիլիեմ Կաուտի-ի-Քորնեթ, կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet, սպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet)։ Անթոնի Կաուտին կատալոնական ժամանակակից բարձրագոյն ճարտարապետ էր։ Իր գործերուն մեծ մասը կը գտնուին Պարսելոն, որոնցմէ Սակրատայ Ֆամիլիան, Պալիոյի տունը, Միլայի տունը եւ այլ Կույել պարտէզը։

Ընտանիքը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անթոնի Փլասիտ Կիլիեմ Կաուտի-ի-Քորնեթը ծնած է 1852 Յունիս 25-ին Քաթալոնիայ, Ռեոս քաղաքին մէջ։ Կաուտին հինգերորդ երեխան էր Ֆրանսեսք Կաուտի-ի-Սերրային եւ Անթօնի Քորնեթ-ի-Պերթանին։

Իր հայրին շնորհիվ, որ ճարտարապետ էր, Կաուտիին տարածութեան զգացումը արթնցաւ եւ ինքն ալ համոզուեցաւ ճարտարապէտ դառնալ հորը պէս։

Կաուտին ուներ երկու եղբայրներ, որ դժբախտաբար մահացած էն երբ որ փոքրիկ էին որուն անոնցմէ մէկը մահացած է 1876 թուականին։ Իր եղբայրէն յէտոյ մահացավ իր մայրը։

1879 թուականին մահացաւ իր քոյրը՝ Կաուտիին խնամքին ձգելով իր պզտիկ աղջիկը։ Իր հորը եւ քրոջ աղջկան հէտ Կաուտին կը բնակեր Պարսըլոն, որտեղ ալ 1906 թուականին մահացաւ հայրը եւ վեց տարի յետոյ՝ քրոջ աղջիկը։ Կաուտին բնաւ չէր ամուսնացած։ Մանկութենէն ի վեր ռեւմատիզմ հիւանդութիւնը ունէր։ Այս թերութիւնը բացաւ Կաուտիին բնութեան աշխարհը, որը դարձաւ ոգեշնչումի հիմնական աղբիւրը։

Ապագայ Ճարտարապետը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1870-1882 թուականներուն Կաուտին աշխատած է որպէս գծագրիչ Էմիլիոյ Սալայի եւ Ֆրանցիսկոյ Վիլեարայի ճարտարապէտներուն համար։ Ուսումնած է տարբեր պզտիկ աշխատանքներ (պարիսպներ, լուսարձակներ եւ այլ), ինչպէս նաեւ սեփական տունի համար նախագծած է կահոյք։

Այդ ժամանակ Եւրոպայի մէջ կը նկատուէր նեոգոթական ոճի վերելք մը, եւ երիտասարդ Կաուտին կը հետեւէր ատոնց՝ ֆրանսացի ճարտարապետ եւ գրող Վիոլէ-լէ-Տիւքին եւ անգլիացի քննադատ Ճոն Ռեօսքինին։

Ստեղծագործական վաղ շրջանին կը կառուցուէին իր առաջին, հարուստ ձեաւորուած, վաղ ժամանակին վերաբերող նախագծերը՝ Էլ Քափրիչոն (Կոմիլեաս, կանտաբրիայ), Կոլուերտի տունը (Պարսըլոն)։

Փառք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շուտով Կաուտին դուրս կ'ելլէ գէրակշռող պատմական ոճերէն՝ ընդմիշտ տեղափոխուելով անհարթ մակերեւոյթներու աշխարհ՝ եւ կը կազմէ իրեն յատուկ ոճը։ Այս իր յատուկ ոճին շնորհիվ պիտի դառնայ Պարսելոնի ամէնանորաձեւ ճարտարապէտը։ Պարսելոնի պուրժուազիոյ համար Կաուտին կը կառուցէր տուներ որ մէկը միւսէն անսովոր են։

Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1926 Յունիս 7-ին 73 տարէկան Կաուտին դուրս եկաւ իր տունէն՝ որ երթայ Սէն-Ֆիլիպ-Ների եկեղեցին։ Երբ որ կ'անցներ Կրան-Վիայ-տէ-լաս-Կորտես-Կատալանես փողոցեն՝ ուշաթափ եղաւ թրամուէյի հարուածէն։ Կառապանները չէին համաձայնէր անյայտ Կաուտիին տանիլ հիւանդանոց՝ որովհետեւ կը վախնային որ չվճարուած ըլլար։ Վերջիվերջոյ Կաուտին յայտնուեցավ աղքատներու հիւանդանոցը, ուրտեղ իրեն գործողութիւն ըրին։ Միայն յաջորդ օրը իրեն յայտնաբերեցաւ Սակրատայ-Ֆամիլիային տաճարի կապելլայ Մոսէն Խիլ Պերս-ի-Վիլացուն։ Բայց Կաուտիին դրութիւնն այնքան վատթարացուած էր որ նոյնիսկ լաւագոյն բուժումը չի օգնէցին իրեն։

Կաուտին մահացաւ 1926 Յունիս 10-ին, եւ թաղուեցաւ երկու օր յետոյ իր՝ թերկառուցուած տաճարի գէտնադամբարանին մէջ։

Կառույցներու Ժամանակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաուտիին կը համարէին արդիական հետեւորդը։ Սակայն կ'օգտագործեր տարատեսակ ոճեր՝ իւրաքանչիւրն ենթարկելով մշակման։

  • 1883 - 1888՝ Վիսենսի տուն, Պարսելոն
  • 1883 - 1885՝ Էլ Քափրիչոյ, Կոմիլեաս
  • 1886 - 1889՝ Կուէլի դղեակ, Պարսելոնյ
  • 1888 - 1894՝ Սուրբ Թերեսայի դպրոց, Պարսելոնյ
  • 1889 - 1893՝ Եպիսկոպոսի դղեակ Աստորգում, Քասթիլիա
  • 1891 - 1892՝ Բոտինեսի տուն, Լիոն
  • 1898 - 1900՝ Կալուերտի տուն, Պարսելոն
  • 1900 - 1914՝ Կուէլի այգի, Պարսելոն
  • 1903 - 1910՝ Արտրգասի այգիներ, Պարսելոնէն 130 քմ հեռաւորութեան վրայ
  • 1902՝ Կատլլարասի վիլլայ, Լա Պոբլայ կամ Լիլյետ վիլլայ
  • 1904-1906՝ Պալիոյի տուն
  • 1905 մայիս՝ «Attraction» հիւրանոցի նախագիծ (չիրագործուած)
  • 1904 - 1919՝ Կաթողիկէ տաճարի վերակառուցին մէջ, Պալմայ կամ Մալեօրկայ
  • 1906 - 1910՝ Միլայի տուն, Պարսելոն
  • 1909 - 1910՝ Սուրբ ընտանիքի փրկագնման ծխական դպրոց, Պարսելոն

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Antoni Gaudi
  4. 4,0 4,1 4,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Bell A. Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica, Inc., 1768.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Diccionario biográfico españolReal Academia de la Historia, 2011.
  7. http://www.nytimes.com/2005/07/31/arts/design/31star.html?8hpib
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900