Անդրանիկ Պաղտասարեան
Անդրանիկ Պաղտասարեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Նոյեմբեր 1918[1][2] |
| Ծննդեան վայր | Գորիս, Ելիզավետպոլ Նահանգ[1][2] |
| Մահացած է | 3 Ապրիլ 1991 (72 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Գործունէութեան ոլորտ | կլիմայագիտություն?, Լանդշաֆտագիտություն?, բժշկական աշխարհագրություն? և Հայաստանի կլիմա?[1] |
| Գործատու | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ?, Երեւանի Պետական Համալսարան և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Համալսարան[1] |
| Կոչում | փրոֆէսոր[1] և թղթակից անդամ[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Անդամակցութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1], Հայկական աշխարհագրական ընկերություն?[1][2] և Միջազգային աշխարհագրական միություն? |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Անդրանիկ Բախշի Պաղտասարեան (5 Նոյեմբեր 1918[1][2], Գորիս, Ելիզավետպոլ Նահանգ[1][2] - 3 Ապրիլ 1991, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ աշխարհագէտ։ Աշխարհագրական գիտութիւններու տոքթոր (1952), մասնագէտ (1960), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1971)։ ՀԽՍՀ վաստակաւոր գործիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1942-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանը: 1943-էն սկսեալ զբաղած է կլիմայի ուսումնասիրութեամբ։
1958-1991 թուականներուն ղեկավարած է ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտութիւններու հիմնարկի աշխարհագրական բաժինը։ 1955-1975 թուականներուն Հայկական աշխարհագրական ընկերութեան նախագահ եղած է։ 1975-1986 թուականներուն ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտական բաժանմունքի ակադեմիական քարտուղարի տեղակալի պաշտօնը գրաւած է։ Եղած է ԽՍՀՄ աշխարհագրական ազգային կոմիտէի անդամ, միջազգային աշխարհագրական ընկերութեան անդամ (1964-1976)։
Դասախօսած է ԵՊՀ-ի մէջ, Երեւանի Խ. Աբովեանի անուան պետական մանկավարժական հիմնարկին մէջ (1948-1968)։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հատկապէս արժէքաւոր են կլիմայագիտութեան, լանդշաֆտագիտութեան եւ բժշկական աշխարհագրութեան բնագաւառին մէջ կատարած հետազօտութիւնները։ Հեղինակ է մենագրութիւններու, քարտէսներու ու ատլասներու։ Ղեկավարած է ՀԽՍՀ պաշարուածութեան առաջին ատլասի աշխատանքները։
Կազմած եւ հրատարակած է Հայաստանի տարածքի ուղղաձիգ կլիմայական եւ ագրոբիոկլիմայական գոտիներու քարտէսները, եղած է Հայաստանի տարածքի ատլասի գլխաւոր խմբագիր։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ով որ է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հ. 1, էջ 202, 2005 թ.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.