Ամերիկայի Հայկական Թանգարան

Jump to navigation Jump to search
Ամերիկայի Հայկական Թանգարան

Ամերիկայի հայկական թանգարան (անգլ.՝ Armenian Museum of America, AMA), Հայաստանի պատմութեան թանգարանէն եւ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան թանգարանէն ետք հայկական թանգարանային ամենակարեւոր հավաքածոն է։ Հիմնադրուած է 1971 թուականին։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանը նախապէս կոչուած է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (անգլ.՝ Armenian Library and Museum of America, ALMA)։ 2013 թուականին թանգարանը վերանուանուած է եւ ներկայիս կը կոչուի Ամերիկայի հայկական թանգարան՝որպէսզի անցնի խոշոր թանգարաններու կարգավիճակին եւ որպէս այդպիսին ճանչցուի։ Թանգարանի նպատակն է հաւաքել և պահպանել հայկական մշակութային արժէքները, ապահովել անոնց փոխանցումը յաջորդ սերունդներուն։ Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի պատմութիւնը սկսած է 1971 թուականին, երբ խումբ մը հայեր նախաձեռնեցին հայերէն գիրքերու ու հայկական եկեղեցիին պատկանող տարբեր իրերու հաւաքագրումը Մասաչուսէթս նահանգի Պելմոնտ քաղաքին մէջ։ 1985 թուականին, երբ արդէն հաւաքուած էր հարուստ հավաքածոյ մը, ներկայացուեցաւ հանրութեան։ Թանգարանը 1988 թուականին տեղափոխուած է քաղաքի կեդոնը գտնուող քառայարկ շէնք մը՝ ի յիշատակ Ստեփան Բաբգէն Մուպարի եւ անոր կնոջ՝ Մարիամ Մուգարի։

Թանգարան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանը ունի շուրջ 20 հազար նմոյշ (որոնց կարգին 5000 հնադարեան և միջնադարեան հայկական մետաղադրամներ, ազգային տարազներ, աւելի քան 3000 ձեռագործ, 180 հայկական գորգեր, ուրարտական և կրօնական նմուշներու ընդարձակ հաւաքածոներ, ձեռագրեր, նոթաներ, քարտէսներ, լուսանկարներ)։ Թանգարանի հաւաքածոն յարատեւ կ'ընդլայնի։ Թանգարանը բազմաթիւ հաւաքածոներ ձեռք բերած է Պետուքայեան ընտանիքէն, մեծ թիւով նշագրուած հայկական գորգեր՝ Արթիւր Կրէկորեանէն, Ղարաբեան ընտանիքէն՝ Կիւթախիոյ խեցեգործական ապրանքներ։ Թանգարանը ձեռք բերած է լուսանկարիչ Եուսոֆ Քարշի հաւաքածոն, Նորթան Դոձի հաւաքածոյէն յետխորհրդային շրջանի նկարներ և շատ այլ ցուցանմոյշներ[1]։

Գրադարան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մեսրոպ Պոյաճեանի անուան հետազօտական գրադարանին մէջ կան է շուրջ 27 հազար՝ գիրքեր՝ հայերէն, անգլերէն և այլ լեզուներով, պարբերականներ, պաստառներ, փաստաթուղթեր և քարտէսներ։ Գրադարանի հպարտութիւնը եւ ամէնէն նշանակալից նմոյշը 1915Մեծ Եղեռնէն փրկուած հայորդիներու պատմածներու ձայնագրութեան հաւաքածոնն է։[2][3]։

Նախաձեռնութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանը ստեղծած է շարժական շարք մը ցուցահանդէսներ, որոնցմէ հիմնական երեքը կը կրեն «Ովքեր են հայերը», «Կամաւոր» և «Հայոց շարունակուող ցեղասպանութիւն. մահ, հերքում և պղծում» անուանումները։[4]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]